Բանանով յոգուրտ. քաղցր նախաճաշ

Այս անչափ համեղ բանանով ըմպելիքը կարող է շատ արագ այրել ձեր ճարպերըԹե մեծերի, թե փոքրերի համար նախաճշի հիանալի տարբերակ է թարմ բանաով յոգուրտը, հատկապես, եթե այն պատրաստված է սիրով: Պատրաստել այն պետք է սկսել դեռ երեկոյան, որպեսզի առավոտյան սննդարար և շատ համեղ նախաճաշ ունենալ: Տնական յոգուրտը բարձրացնում է նաև իմունիտետը: 

Պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներն են’

— Կաթ’ 1լ

— Յոգուրտ կամ կեֆիր’ 4 ճ. գդալ

— Շաքարավազ’ 50գ

— Բանան’ 2 հատ

— Վանիլ’ մեկ տուփ

Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնաՊատրաստման եղանակը.

Սկզբի համար եռացրեք կաթը և թողեք զովանա մինչև 50˚C: Երբ կաթն արդեն զովացել է անհրաժեշտ մակարդակի, զգուշորեն ավելցնում ենք կեֆիրը: Զանգվածը լցնում ենք տարայի մեջ և դնում 50˚ ջերմությամբ ջեռոցի մեջ’ 4-6 ժամով: Այդ ընթացքում ստուգեք ջերմաստիճանը, որպեսզի ջեռոցում մշտապես տաք լինի:

Կտրատում ենք բանանը, ավելացնում շաքարավազը և հարում բլենդերով այնքան, մինչև շիլայանման զանգված ստացվի: Վրան ավելացնում ենք յոգուրտը, հարում ենք և լցնում բաժակների մեջ: Նախաճաշը պատրաստ է:

(Visited 8 times, 1 visits today)