Խնդրում եմ, աղջիկս, ինձ համար 1կգ կարտոֆիլ կգնե՞ս, արդեն 2-րդ օրն է ոչինչ չեմ կերել․ Ասաց սուպերմարկետում ինձ մոտեցած տղամարդը ու այդ ժամանակ…

Այսպիսի բան լսելով՝ ես պարզապես շ ոկ ապրեցի: Համաձայն եմ, որ շատ են այսօր խա րդախությունները, բայց այդ մարդու տեսքը վստահելի թվաց: Այդ մարդը պարզապես մի քիչ կարտոֆիլ էր խնդրում: Ալկ ոհոլից հոտ նրանից չէր

զգացվում, փող չէր մուրում, մաքուր հագնված էր, սակայն խնդրում էր կարտոֆիլ ու մակարոն: Մի վայրկյանի մեջ գլխումս հարյուրավոր մտքեր ծագեցին: Սակայն համոզված էի, որ եթե երկու կգ կարտոֆիլ առնեմ, հաստատ չեմ աղքատանա: Ես ձեռքով կանչեցի էդ տղամարդուն, մենք շրջեցինք խանութի մեջ: Արդյունքում ես նրան տվեցի կարտոֆիլով, մակարոնով, կարագով, թթվասերով, հացով ու հավով մի տոպրակ: Միայն տեսնեիք նրա հայացքը. նա թե ամաչում էր, Թե երախտապարտ էր: Տղամարդը խնդրում էր իմ հեռախոսի համարը, որ հնարավորության դեպքում վերադարձնի փողը: Ես էլ ասացի,

որ ի սրտե օգնել եմ, և փոխարենը ոչինչ չեմ ակնկալում: Այդ երեկո մենք պայմանավորվել էինք ընկերուհիներիս հետ հանդիպել սրճարանում: Իհարկե ես պատմեցի նրանց տեղի ունեցածի մասին: Ու ի՞նչ եք կարծում: Ընկերուհիներս ծաղ րեցին ինձ: Ինձ միամիտ, հիմար ու անխելք

անվանեցին: Ծա ղրեցին, որ շատ ավելի լավ կլիներ նրան տայի իմ աշխատավարձի քարտը, թող յուրաճանչյուր ամիս իմ փոխարեն ստանա: Ես էդ օրը հասկացա, որ ընկերուհիներիս ես իրականում չեմ ճանաչում… լուռ տաքսի կանչեցի ու գնացի տուն: Ամուսինս առաջին հայացքից զգաց, որ այն չէ մի բան: Երբ իմացավ ամենը, գրկեց ինձ ու ասաց, որ ամեն ինչ ճիշտ եմ արել: Գուցե այդ չորս հազար դրամի մթերքը անծանոթ անձին ապրելու ուժ տա, օգնի հավատալ, որ աշխարհի մեջ դեռ կան բարի մարդիկ… Գուցե ինձ Աստված էր ուղարկել այդ մարդուն…

(Visited 52 times, 1 visits today)