Խաչատուրյանների ընտանիքում գիտեին, որ Միխայիլը ծեծում է դուստրերին. հրապարակվել է ապացույցը

Արսեն անունով տղան, ով մեծացել է Խաչատուրյանների ընտանիքում, պաշտպանում է հորեղբոր պատիվն այն բանից հետո, երբ քույրերը սպանեցին նրան:

ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում Արսենը մշտապես ժխտում է հոր դաժան վերաբերմունքը դուստրերի նկատմամբ և պնդում, որ Միխայիլը միշտ լավ է վերբերել իր դուստրերին: Սակայն պարզվել է, որ Արսենը տեղյակ է եղել, թե ինչ է իրականում կատարվել այդ ընտանիքում:

Life.ru-ի տեղեկություններով` Միխայիլը մի անգամ բանալիների խրձով հարվածել է դստեր` Անգելինայի գլխին: Կրտսեր քույրը` Մարիան, լուսանկարել է արնահոսող գլուխը և լուսանկարն ուղարկել բարեկամին, ով իր հերթին ուղարկել է լուսանկարը Մարինե անունով զարմուհուն, նա էլ` Արսենին:

Լուսանկարը ստանալուց հետո Արսենը գրել է Անգելինային` հարցնելով, թե ինչով է Միխայիլը նրան խփել: Անգելինան պատասխանել է` բանալիով, որին ի պատասխան` Արսենը գրել է. «Ի՞նչ է անում: Գժվել է, խելագարվել է լրիվ»:

(Visited 94 times, 1 visits today)