Լnւսահnգի Հրանտ Վարդանյանը, ՀՅԴ նախընտրական հավաքի ժամանակ, ասել է… Մայիս Սաֆարյան

Լուսահոգի Հրանտ Վարդանյանը,ՀՅԴ նախընտրական հավաքի ժամանակ,ասել է՝մինչև Հայաստանից չհեռանա Սերժ Սարգսյանը, Հայաստանը երկիր չի դառնա։Այդ ժամանակ դաշնակները դա դարձրել էին Ստամբուլը(Կոստանդինապոլիսը)արյան ծով դարձնելուն հավասար ասույթ։Անցան տարիներ,դաշնակները ոչ միայն չպայքարեցին Սերժին Հայաստանից հեռացնելու համար,այլև դարձան թև ու թիկունք,ամենաայլանդակ կերպով աջակցեցին Սերժին մարտի 1-ով նախագահ օծելուն։

Ու ազնիվ էր Ռ.Քոչարյանը, երբ դատարանի դահլիճում հայտարարեց,որ այդ ժամանակ(մարտի 1-ին)ընտրված նախագահը ավելի մեծ լիազորություն ուներ քան ինքը։Դա հասարակությունը գնահատեց,որ Ռոբը սկսում է խոսել, «ծախել»իրեն քավության նոխազ դարձնողներին։Ես այդ ժամանակ գրեցի,որ դա ուղերձ է իր հանցակից ընկերներին՝հանեք ինձ այստեղից,թե չէ կասեմ։Ու դա աշխատեց։Մարդիկ,որոնք «ձեռքերը լվացել էին»,նեղ շրջապատում ասում էին,թե ինչ արեցին,վայելում են,զգաստացան։

Հանեցին,չթողեցին սովորական վախկոտին խոսել։ Նաև դարձրին «քաջ Նազար»,որը իրեն անհաղթ զգաց մինչև հասավ «հաստ քոքին»՝ժողովրդին։Այստեղ էլ«քաշին»,փողերը ծախսեց, վայելում են ուրիշները։Վստահ կարող եմ ասել,որ դրանց մեծամասնությունը,եթե իշխանությունը ցանկանա,վաղը կդառնան ՔՊ-ական,կամ նրանց կոշիկի փոշին մաքրողները՝շատերն են ժամանակին «յոթ մոր կաթ ծծել»։Այժմ էլ ստվերից են իրենց կառավարում,և միամիտ է նա,ով կարծում է թե դա Ռ.Քոչարյանն է։Ով ով,բայց ՀՅԴ-ին քիչ թե շատ ծանոթ մարդը դրա վրա կծիծաղի,այդ կուսակցության գործելաոճն է ՝օգտագործել,դեն շպրտել՝ (ձերբազատվել,եթե վնասակար է, հպարտանալ,երբ ժողովուրդը ընդունում է)։

Ուղղակի հիմա այդ ստվերային ղեկավարները վախենում են,որ կարող է վերաբացվել «Դրո»-ի գործը,կամ վերանայվի Ռ.Քոչարյանի հակաօրինական որոշումը՝ քաղաքական վիճակի փոփոխվելու պատճառով որոշ մարդանց կալանքից ազատելը։Հատուկ շեշտեմ՝այդ գործը չի կարճվել, առավելևս՝ դատարանը ոչ մի արդարացման վճիռ չի կայացրել։Ահա թե ինչու,ՀՅԴ-ն չանսաց Հ.Վարդանյանի սթափության կոչին, չձերբազատվեց Սերժից՝նա շատ բաներ գիտի։

Ու այժմ ծիծաղ է առաջացնում իրեն հանրությանը ՀՅԴ,իմ համոզմամբ, ազգային արժեք ունեցող կուսակցության լիդեր ներկայացնել ցանկացող մարդու կեցվածքից,որը միայն կարող է գլուխ գովել ոստիկաններից ճողոպրելու համար՝գաղութում հարցեր չեն ծագի…

(Visited 56 times, 1 visits today)