Լրագրող ընկերներս Արցախ են գնում։ Ճանապարհին Армине Геворгян -ի հոգու հետ եմ խաղում։ Մի հանգի համոզում են, որ ես էլ գնամ։ Հազար ու մի պատճառ եմ բռնում։ Բայց հիմա մի գաղտնիք բացեմ… Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանն իր էջում գրել է. Լրագրող ընկերներս Արցախ են գնում։ Ճանապարհին Армине Геворгян -ի հոգու հետ եմ խաղում։ Ըստ բնավորութէան՝ Բանատեղ չի դնում։ Մի հանգի համոզում են, որ ես էլ գնամ։ Հազար և մի պատճառ եմ բռնում։ Սակայն հիմա մի գաղտնիք բացեմ։ Ես

համարձակություն չունեմ Արցախ գնալու։ Չեմ պատկերացնում Շուշիի կողքով, ինչպե՞ս պետք է անցնեմ, և Շուշի չմտնեմ։ Չեմ կարողանում դեռ հաղթահարել, սակայն խոստանում եմ նրանց, որ մյուս անգամ անպայման կգամ։ Մեկ էլ Արմինեն սկսեց երգել. «Արցախ, իմ սեր..» Այնքան սեր և կարոտ կա, անբացատրելի զգացողություն, ոնց որ

ասես` ծնողիդ ինչքա՞ն շատ ես սիրում, եւ չես կարող ասել, թե որքան շատ։ Եսի՞մ, սակայն կո րստի, ցա վի հետ հաշտվել չի լինում։ Ընկերներս գուցե ինձանից ուժեղ են, սակայն նրանց աչքերում էլ իմ լռության նման կո րստի ցա վի մասին մի անասելի անհաշտություն կա, որ ոչ բառը կփրկի, ոչ էլ մխիթարությունը։ Մեկ էլ Արմինեին ցրելու համար ասում եմ. «կյանք մյուս անգամ,

որ գնանք կգաս չէ՞»։ Արմինեն ոգեւորված ասում է. «Արթ, հավատա, Արցախ միշտ եմ ուզում գնալ, գիտես, Արցախ գնալը իմ համար տոն է, ու ինչ անհետաձգելի գործ էլ լինի կթողնեմ, որ հասնեմ Արցախ..» Արցախի հանդեպ սերն ու հոգատարությունը այս մարդկանց սրտում է` հողի շունչը, որ առանց Արցախի հնարավոր չէ ապրել։ Պատ երազմի  օրերին ես մտովի հրաժեշտ տվեցի Արցախին, չէի հասկանում ինչ է տեղի ունենում, բայց որ բի պես գլուխս դուրս էի գցել մեքենայի պատուհանից, և էն լեռների հետ խոսելով, կռ վելով գնում էի, գնում էի կարծես վերջին անգամ, ինչքան էլ, որ մեզ յուրաքանչյուր օր ասում էին, որ հաղթելու ենք.. Ե՞րբ կհաղթահարեմ, որ վի րավոր Արցախը տեսնեմ։ Վա խենամ հիվանդանամ  չդիմանամ։

Սակայն խոստացել եմ, մյուս անգամ անպայման գնալու եմ Արցախ, թող որ հիվանդանամ, սակայն Արցախին մենակ չպետք է թողնել` Արցախը, ոնց երբեւէ մեր կարիքը հիմա շատ ունի։ Հավատացեք, Արցախում բնակվող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի ու Հայրենիքը, հողը, մեր շնչառությունը, ապրելու միակ իմաստը և նշանակությունը ամուր պահելու համար։

(Visited 41 times, 1 visits today)