Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել:
Ինչպես հաղորդվում է «Ռոմայի» ակումբի պաշտոնական թվիթերյան էջում, ծնվել է Մխիթարյանի որդին: Ակումբը շնորհավորել է նորաթուխ ծնողներին և բարի գալուստ մաղթել նորածին փոքրիկին:
Փոքրիկին անվանել են Համլետ՝ պապի՝ Համլետ Մխիթարյանի պատվին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականին:
(Visited 277 times, 1 visits today)