Անգլիայի առաջնության 31-րդ տուրում մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ուժերը չափեց Լոնդոնի «Չելսիի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով:
«Չելսիի» կազմից գոլերի հեղինակ դարձան ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը և բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը: Մանչեսթերյան ակումբի միակ գոլը խփեց բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն:
Այսպիսով, Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն հռչակվեց «Լիվերպուլը», որը 23 միավորով գերազանցում է «Մանչեսթեր Սիթիին»:
«Լիվերպուլը» վերջին անգամ Անգլիայի չեմպիոն հռչակվել էր 1989/90 մրցաշրջանում
(Visited 57 times, 1 visits today)