France Football պարբերականի «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացավ կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:
Արգենտինացի հարձակվողն իր կարիերայում լավագույնի կոչմանն արժանացավ 6-րդ անգամ:
Ստացած ձայների քանակով երկրորդը «Լիվերպուլի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքն է: Երրորդ տեղում Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, որն անտեսել էր մրցանակաբաշխությունն ու չէր ժամանել Փարիզ:

Լիոնել Մեսին տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև ՖԻՖԱ-ի վարկածով:
2019 թվականի լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ ԱՄՆ-ի կանանց ազգային հավաքականի կիսապաշտպան Մեգան Ռապինոն:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակն՝ ըստ France Football-ի.
- Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա)
- Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ, Հոլանդիա)
- Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա)
- Սադիո Մանե («Լիվերպուլ», Սենեգալ)
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)
- Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
- Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ», Բրազիլիա)
- Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան)
- Բեռնարդո Սիլվա («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա)
- Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի)
(Visited 26 times, 1 visits today)