Այս ռուլետները շատ հարմար տարբերակ են թե՛ նաշաճաշի համար, թե՛ որպես արագ սնունդ։
Լավաշով, պանրով ու նրբերշիկով ռուլետներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
լավաշ – 1-2 հատ
կարտոֆիլի խյուս – 200 գ
նրբերշիկ – 6 հատ
պանիր՝ պինդ տեսակի – 100 գ
բուսայուղ։
Լավաշով, պանրով ու նրբերշիկով ռուլետների պատրաստման եղանակն է․
մոտ 20 սմ երկարությամբ և նրբերշիկին համապատասխան լայնությամբ լավաշի կտորի վրա բարակ շերտով քսել կարտոֆիլի խյուսը, վրան բարակ շերտով փռել քերած պանիրը։ Լավաշի մի կողմում դնել նրբերշիկը և սկսել փաթաթել մինչև վերջ։
Պատրաստի ռուլետները տապակել միջին կրակի վրա՝ տաք բուսայուղով թավայի մեջ՝ կարմրացելով բոլոր կողմերից։
Մատուցել տաք վիճակում։
(Visited 41 times, 1 visits today)