Փետրվարի 1-ին ՀՀ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ա. Մ.-ն եւ հայտնել, որ 5 օր առաջ իր 6 ամսական երեխային տարել են ոստիկանության Գուգարքի բաժին և մինչ այժմ տեղեկություն չունի:
Ըստ նույն աղբյուրի, քաղաքացին ավելացրել է, որ գտնվում է Հանրապետության հրապարակի մոտ եւ պատրաստվում է հրկիզման միջոցով ինքնասպանություն գործել:
Հանրապետության հրապարակ մեկնած իրավապահները Ա.Մ.-ն, սակայն չեն հայտնաբերել:
Նյութերը քրեական հետախուզության բաժանմունքից փոխանցվել են հետաքննության բաժանմունք:
Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է Aravot.am-ը։
(Visited 43 times, 1 visits today)