Իրավիճակն այս պահին Իշխանասարում, Անգեղակոթում, Սոթքում և Նորաբակում

Սյունիքի մարզի Սիսիանի Իշխանասար բնակավայրի ղեկավար Մարատ Պետրոսյանն  armdaily.am հետ զրույցում ասաց, որ գյուղում գիշերը խաղաղ է եղել։
«Մեր դիրքերը մեզ շատ մոտ են գտնվում, բայց ոչ մի անհանգստացնող բան չենք լսել կամ տեսել, ոչ մեքենաների տեղաշարժ է եղել, ոչ էլ այլ անհանգստացնող բան»,-ասաց Պետրոսյան։Lurer.com | Իրավիճակը՝ սահմանին (լուսանկար)
Անգեղակոթի ղեկավար Արմենակ Մարկոսյանն էլ հաստատեց, որ իրենց մոտ ևս խաղաղ է, անհանգստացնող բան չկա։
Գեղարքունիքի մարզի Կութի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ գիշերը խաղաղ է եղել, սակայն հարևան Սոթքում ու Նորաբակում ադրբեջանցիները դիմել են հերթական ռազմական ագրեսիայի դրսևորմանը։Lurer.com | Իրավիճակը՝ սահմանին (ինֆոգրաֆիկա)
Նորաբակի բնակիչն, ով խնդրեց իր անունը չհրապարակել, ասաց որ ադրբեջանցիների գիշերվա սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել է մեկ զոհ և երկու վիրավոր։ Այս պահին, թե Նորաբակում, թե Սոթքում կրակոցներ չեն հնչում, իրավիճակը խաղաղ է։
Հայկա Ալոյան

(Visited 396 times, 1 visits today)