Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կազմակերպության գործադիր տնօրենը այցելելու է Հայաստան՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի նախագծին։
Իրան-Հայաստան ավտոճանապարհի Որոտանի հատվածը շրջանցելու համար Իրանը կարող է մասնակցել Տաթևի ճանապարհի կառուցմանը: Հայաստանում նախատեսվում է քննարկում Տաթևի ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցության հարցով:
Հայաստանի կառավարությունն արդեն հայտարարել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը հնարավորություն կտա շրջանցել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը: Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն կտա շրջանցել Տաթևի ոլորանները և ավելի հարմար կլինի մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար:
(Visited 53 times, 1 visits today)