23-ամյա տղամարդը սիրավեպ է սկսել 60-ամյա կնոջ հետ և դարձել համացանցի աստղ

ԱՄՆ-ում 37 տարվա տարիքային տարբերությամբ սիրահարները հայտնի են դարձել Tiktok-ում` շնորհիվ հոլովակների, որոնցում պարում են ու համբուրվում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

23-ամյա Քուրանը պարբերաբար տեսանյութեր է տեղադրում TikTok-ում, որում նա և իր 60-ամյա սիրուհի Շերիլը զվարճանում են ռեփ և R&B երաժշտության ներքո, գրկախառնվում, համբուրվում և ցուցադրում իրենց զգացմունքները: Հրապարակումներից մեկը 3,7 միլիոն դիտում է ունեցել: Զույգը պատասխանել է հարցին` արդյոք  իրենց ընտանիքները հավանություն են տալիս այդ հարաբերություններին. «Նրանք ասել են «Այո» և բացատրել, որ Շերիլի երեխաները, ովքեր Քուրանից մեծ են, ուրախ են իրենց համար»:

Զույգը հաճախ բացասական մեկնաբանություններ է ստանում համացանցային տրոլերից, ովքեր պնդում են, թե նրանց սիրավեպը կեղծ է: Նրանք ասում են, որ Շերիլն ավելի նման է Քուրանի տատիկին, քննարկում են նրա կնճռոտված դեմքը և հարցնում՝ ունի՞ նա ատամներ: Կան նաև այնպիսի մեկնաբանությունների հեղինակներ, ովքեր ենթադրում են, որ տղամարդը հարաբերություններ է հաստատել 60-ամյա կնոջ հետ միայն այն պատճառով, որ վերջինս հարուստ է:

Վերջերս Շերիլը պատասխանել է զազրախոսներին: «Մի դատեք գիրքը կազմով: Այս մարդիկ հիմարություններ են խոսում»,- ասել է նա: Կինը շեշտել է, որ ինքն ու իր սիրեցյալը ոչ մի վատ բան չեն անում: «Մենք պարում ենք և տարածում դրական վիբրացիաներ: Մենք շատ լավ բաներ ենք անում, չեմ թողնի, որ զազրախոսները հաղթեն: Ես իրեն լավ եմ վերաբերվում, նա էլ ինձ: Ո՞ւմ ինչ գործն է»,- ասել է նա:

Շերիլը նշել է, որ իր նախկին ընկերն իրենից 22 տարով փոքր էր: Նրա մայրն ընդամենը երեք տարով էր մեծ ամերիկուհուց: «Տարիքը պարզապես թիվ է: Մենք չենք կարող ընտրել, թե ում սիրենք», — ասել է կինը:

Քուրանը հաճախ է ի պաշտպանություն Շերիլի տեսանյութեր և մեկնաբանություններ տեղադրում` երբեմն նշելով, որ  վերջինս իր կինն է:

Բացասական մեկնաբանություններ գրողներից բացի կան նաև սիրահարներին աջակցողներ: «Մարդիկ չար են, իսկ դուք հրաշալի եք: Թույլ մի տվեք, որ նրանք կործանեն ձեր հարաբերություններ»,- գրել է օգտատերերից մեկը:

(Visited 17 times, 1 visits today)