1 առյուծը 1 ամսում ուտում է ամենաքիչը 500կգ թարմ միս. իսկ առյուծների տերը տարին 1 անգամ բրինձ է բաժանում…

Իսկ դուք գիտեի՞ք, որ 1 առյուծը 1 ամսում ուտում է ամենաքիչը 500կգ թարմ միս։ Չէ, բան չեմ ասում, թող անուշ լինի, բայց 500կգ միսը օրինակ կբավականացներ 100 ընտանիքի ամեն ամիս 5 կգ մսով ապահովելու համար։ Չնայած ի՞նչ եմ խոսում։ Տարին 1 անգամ բրինձ է բաժանում առյուծների տերը՝ էլ միսը ինչների՞ն ա պետք էդ մարդկանց

Բայց բացի ձեր իմացած բարերարից Հայաստանում էլի իրենց նման ճոխություններ թույլ տվողներ կան։ Ճիշտ է բրինձ չեն բաժանում, բայց առյուծներ ունեն:

Զուտ մտավոր հաշվարկի համար եմ գրում։ Դե հիմա պատկերացրեք Հայաստանում քանի բազմազավակ կամ անապահով ընտանիք կարող էր մսամթերքով ապահովված լինել, եթե ապօրինի հարստացած մի շարք առյուծատերեր որոշեին առյուծների բախտին մի շարք մսին կարոտ մարդկանց արժանացնել։
Հա էն ամիսը 500կգ-ն ամենաքիչն եմ ասում։ Լավ ախորժակով առյուծը օրը 60կգ կարող է խժռել

(Visited 114 times, 1 visits today)