Օրերս Սան Մարինոյում խմիչքների խանութ եմ մտել…հարցնում ա որտեղի՞ց էս, ասում եմ Հայաստանից, միանգամից ասում ա․․․․Բակուր Մելքոնյան

Օրերս Սան Մարինոյում խմիչքների խանութ եմ մտել…հարցնում ա որտեղի՞ց էս, ասում  եմ Հայաստանից, միանգամից ասում ա․․․․Բակուր Մելքոնյան - ARMNEWSԲակուր Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. Աշխարհի փոքրությամբ հինգերորդ երկրում` Սան Մարինոյում մտել եմ խմիչքների խանութ, իրենց արտադրության լիկյոր եմ առնում, բերեմ ընկերներիս հյուրասիրեմ,

խանութի վաճառող պապին ասում է կոնյակ էլ գնեք, մեր կոնյակները շատ լավն են։ Ասում եմ չէ պապի ջան, կոնյակ չեմ առնի, մեր երկրի կոնյակը աշխարհի ամենալավն է։ Հարցնում է որտեղի՞ց էս, ասում եմ Հայաստանից, անմիջապես ասում ա հաաա, գիտեմ, Ազնավուր եմ շատ սիրում և խանութումս էլ ձեր

կոնյակից ունեմ։ Եվ բերում է Արարատի Վասպուրականը։ Շատ ուրախացա, պապիի հետ նկարվեցի, հարցնում եմ մեր կոնյակը հավանում ե՞ս, ասում է, ազնիվ ասեմ, չեմ խմել, լավ թանկ է և ցույց է տալիս գինը յոթանասուն եվրո, շարունակում է, այդ գնով Հենեսի կխմեմ: 70€ վճարեցի, վերցրեցի կոնյակը, բացեցի, ասեցի պապի երկու

հատ բաժակ տուր, իսկ պապին պարզվեց պատրաստ ուներ էդ բաժակները))) Լցրեցի, պապին ու կինս մի-մի բաժակ խմեցին իրար հետ, ես դեռ պիտի քշեի: Պապին հաճելի ժպտաց, շատ ոգևորվեց իմ քայլից, մտավ խանութի ներսն ու մի րոպե հետո եկավ էքսկլյուզիվ սարքած լիմոնչելայի շշով, ասաց էս էլ

քեզ իմ կողմից, կխմես երկրումդ իմ Ու Ազնավուրի կենացը, իսկ ես սրանից հետո իմ հաճախորդներին Հենեսիի տեղը Արարատ խորհուրդ կտամ, իրոք շատ լավն էր: Ասածս ինչ ա, մեծ սրտով նվիրված լիմոնչելա եմ բերում, հետս մոտիկություն արեք, հյուրասիրեմ, Ազնավուրի ու պապիի կենացը խմենք)))

(Visited 57 times, 1 visits today)