Քրեական և քվազիֆեոդալական ուժեր, հիշեք ձեր միասնական կոալիցիոն անցյալը.Արման Բաբաջանյանի հերթական ջախջախիչ պատասխանը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկում եմ, որ հավաքագրված, այլ պետության գործակալ դավաճանին ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել ցանկացող պսևդոքաղաքական, քրեական և քվազիֆեոդալական ուժերը հիշեն իրենց միասնական կոալիցիոն անցյալը, հոկտեմբերի 27-ին պետության գլխատման և դրան հաջորդած քսանամյա բռնապետական տարիների և Մարտի 1-ին թափված արյան հավաքական պատասխանատվությունը ու թող հանկարծ որևէ ազգադավի մտքով չանցնի, թե Հայաստանը որբի գլուխ ա:

Հրով լինի, սրով լինի, կյանքով լինի պաշտպանելու ենք երկիրը ձեզնից ու ձեր տմարդի ու անհայրենիք տեսակից»:

Մեկ այլ գրառմամբ պատգամավորը գրել է. «Որ իշխանությունն իր իշխանավարման երկու տարիներին բազմաթիվ անթույլատրելի բացթողումներ է թույլ տվել, շատ դեպքերում հանցավոր անգործություն և դանդաղկոտություն, ոչ մի արդարացում չունեցող անփորձության պատճառով բազմաթիվ հեղափոխական խոստումներ ու կարևոր բարեփոխումներ է ուշացրել, անժխտելի ճշմարտություն է:

ՀՅԴ-ն Գագիկ Ծառուկյանին հիշեցնում է ...

Բայց տղերք, դուք ձեզ կողքից տեսե՞լ եք

Ձեզ տեսել ենք իշխանության մեջ, վերստին տեսնում ենք ընդդիմության դերում: Դուք անուղղելի եք: Ամբողջանալու համար ձեզ Սերժն ու Արթուր Բաղդասարյանն են պակասում:

Լրջացե՛ք:

Հետայսու Հայաստանը և հավաքական հայ ժողովուրդը պիտի ձգտի ավելի լավ, առավել պրոֆեսիոնալ, հմուտ, փորձառու իշխանություն և այդ իշխանությունից ավելի լավ ու հույս արթնացնող ընդդիմություն ունենալ:

Հայաստանը չի համակերպվի ձեզ հետ, Հայաստանը վաղուց մերժել է ձեզ»:

(Visited 37 times, 1 visits today)