Քոչարյանն արդեն տանն է. ովքե՞ր են մասնակցել գրավի վճարմանը

Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն տանն է: Այս մասին հայտնել է Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

«Երեկ գրավը վճարվել է եւ պարոն Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տուն է գնացել: Նա բուժումը կշարունակի հեռակա` գնալ-գալով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։

Դատարանը որոշեց կրկին կալանավորել ...

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու իրենց պատրաստակամությունն էին հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց  թվում են ռուսաստանաբնակ խոշոր գործարարներ Սամվել Կարապետյանն ու Սերգեյ Համբարձումյանը, ով առավել հայտնի է «Մոնարխ» անվամբ:

(Visited 119 times, 1 visits today)