Տաթևիկ Ռևազյանի փոքրիկի լույս աշխարհ գալուն հաշված օրեր են մնացել

ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կլորացած փորիկով լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում։

«Հետհաշվարկ»,– լուսանկարին կից գրել է նա։

Հասկանալի է, որ հետհաշվարկը փոքրիկի լույս աշխարհ գալու օրվա մասին է։Լուսանկարին հաջորդել են մեկնաբանությունները։ Օգտատերերը բարի ազատում և առողջ բալիկ են մաղթել Ռևազյանին։

Հավելենք, որ Ռևազյանը լուսանկարում նշել է ոչ միայն լուսանկարչին՝ Նիկոլաս Կոսեդիսին, այլև Պարույր Աբրահամյանին։ Մասնագիտությամբ տնտեսագետ, կայուն զարգացման մասնագետ Պարույր Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նրանք Դանիայում միասին են։ Վերջինս նաև իր էջում Տաթևիկ Ռևազյանին վերաբերող բազմաթիվ հրապարակումներ ու հոդվածներ է տարածել։

Հիշեցնենք՝ Ռևազյանը հիմա Դանիայում է, որտեղ ապրում է նրա ընտանիքը։ Նա մեկնել է Դանիա՝ հղիության վերջին ամիսները բարեկամներին մոտ լինելու համար։ Ռևազյանը բազմիցս նշել է, որ թերևս Հայաստան կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական լինի։ Նրա վերադարձը նաև չվերթերի վերականգնման հետ է կապված։

Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ղեկավարում է 2018 թվականի հուլիսի 10-ից։ Նա երկար ժամանակ ապրել է Դանիայում ու աշխատել ավիացիայի ոլորտում

 

(Visited 14 times, 1 visits today)