Վրաստանում սուգ է հայտարարվել

Հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Խորը ցավ եմ հայտնում Բաթումում տեղի ունեցած ողբերգության համար եւ ցավակցում եմ զոհերի ընտանիքի անդամներին եւ հարազատներին: Նրանց հետ միասին այս սարսափելի ողբերգությունը սգում է ամբողջ Վրաստանը: Իմ որոշմամբ` ի հիշատակ զոհերի հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվում: Պետությունը տուժածներին կտրամադրի անհրաժեշտ ողջ օգնությունը: Վրաստանում նոյեմբերի 27-ին սուգ է հայտարարվել Բաթումիում զոհվածների համար |  Armlur – Լուրեր ՀայաստանիցԲոլոր անձինք, ովքեր մեղավոր կճանաչվեն, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ներքին գործերի նախարարությունն արդեն ձերբակալել է երեք մարդու, իսկ հետաքննությունը շարունակվում է»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին սոցցանցում:

Եվրոպայում եռօրյա սուգ է հայտարարվել Ֆրանսիայում A320 ինքնաթիռի կործանման  կապակցությամբ | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալությունՀիշեցնենք, որ նախօրեին Բաթումում բարձրահարկ շենք էր փլուզվել: Շենքի փլուզման զոհերի թիվը հասել է վեց մարդու, այդ թվում զոհվել է երկու անչափահաս: Եվս երեք մարդ մնում է փլատակների տակ, որոնումները շարունակվում են: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել 3 մարդու` առաջին հարկի բնակարանի սեփականատիրոջը եւ երկու բանվորի, ովքեր վերանորոգում էին այն` անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով:

(Visited 27 times, 1 visits today)