Վիրավորվել էր, ծունկն էր վնшսվել: Տղաներն ասել էին՝ իջի, գնա, բուժվի, հետո արի, ասել էր, թե… Նարեկ Քարտաշյանի մասին

Հոկտեմբերի տասնչորսը հայրենիքի պաշտպանության համար հերոսացած Նարեկ Քարտաշյանի հիշատակի օրն է: Նա անմա հացել է 44-օրյա պատերազմում: Անցած տարի հոկտեմբերի 14-ից ընտհատվեց կապը Նարեկի հետ: Հայրենասեր քաջորդին պատերազմ էր մեկնել ներքին մղումով՝ հարազատներից թաքուն պահելով իր որոշումը:

Մեկ տարի առաջ՝ 2019-ի ամռանն էր զորացրվել, դեռ թարմ էին ծառայության ընթացքում ձեռք բերած ռազ մական գիտելիքներն ու մա րտավարական հմտությունները: Հոկտեմբերի 4-ին կամավորագրվել էր, 5-ին՝ մեկնել: Ծնողներին չէր ասել, մայրը Սաթիկ Քարտաշյանը վերհիշում է պատերազմական օրերը. «Հայրը 2 շաբաթ առաջ էր մեկնել Ռուսաստան, աշխատանքն այնտեղ էր

ճանապարհները բացվեցին՝ գնաց: Հետո պատերազմը սկսվեց, մտքովս չէր անցնում, որ Նարեկը մտածում էր պատերազմ գնալու մասին: Տանն այդ մասին ոչ մի բան չէր խոսում: Հոկտեմբերի 4-ին կամավորագրվել էր, 5-ին՝ մեկնել: Նարեկիս ավտոբուսն արդեն շարժվել էր, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ անցած

տարվա զորացրվածները ներկայանան զինկոմիսարիատ, զոակոչվեն: Նարեկս մեր միակ տղան էր, ինձ չլսեց եւ գնաց: Ճանապարհից նամակ ուղարկեց, միայն գրել էր՝ մերս, ու մի պաչիկի նշան դրել»: Նարեկ Քարտաշյանը որոշել էր գնալ իր ծառայության վայրը՝ Մարտունի 3, բայց մոբիլիզացիոն ուժերի հետ տարել էին Վարանդա՝ Ֆիզուլի: Նա քաջաբար էր կռ վել, դիրքերից չէր հեռացել նույնիսկ վիրավ որում ստացած ժամանակ: Հայրը՝

Տիգրան Քարտաշյանը փոխանցում է մար տական ընկերներից ստացած տեղեկությունները. «Վիրավո րվել էր, ծունկն էր վնա սվել: Տղաներն ասել էին՝ իջի, գնա, բուժվի, հետո արի, ասել էր՝ չէ, ձեզնից ոչ մեկը հրա նոթից չի հասկանում: Ես ու՞ր գնամ, ո՞վ է կրա կելու: Իմ տղան այդ 2 օրը 85-90 հատ ա րկ է կրա կել: Ինքը լավ նշա նառու էր»:

Նարեկը վերջին անգամ հարազատներին զանգել էր հոկտեմբերի 13-ին, իսկ 14-ից՝ կապն ընդհատվել էր: Եկար ու ձիգ ամիսները հարազատները որոնումների մեջ էին: Հայրն Արցախ էր մեկնել ու փնտրել որդուն, չէր գտել: Դա հույս էր ներշնչել, ուրեմն՝ տղան կենդանի է, հավանաբար՝ գե րության մեջ: Նարեկ Քարտաշյանի մարմինը հայտնաբերվեց փետրվարի 7-ին:

Տիգրանը պատմում է. «Մար տական ընկերոջ՝ Հրաչի հոգեհա նգստի օրն ինձ ասեցին, որ մի զ ոհ կա, ջինսե տաբատով, ձեռքին խաչ է դաջված, վզին՝ արծաթե շղթա՝ խաչով: Ասեցի՝ իմ Նարեկն է: Գնացել եմ, ձեռքը մաքրել, տեսել դաջվածքը, ճանաչել եմ տղիս: ԴՆԹ-ի պատասխանները 98 տոկոսով համընկել էր: Մեր հարսանիքի օրը՝ հոկտեմբերի 14-ին, Նարեկս զ ոհվել էր, մոր 50-ամյակին՝ գտնվել»:

Նարեկի հիշատակի օրը շենքի բակում բացվեց հուշաղբյուր, հուշաքար՝ «Նարեկ Քարտաշյան, ինձ բացակա չդնեք» մակագրությամբ և զրուցարան: Միջոցառումը սկսվեց Հայաստանի օրհներգով՝ զինվորական նվագախմբի կատարմամբ: Այնուհետև ՀԱԵ Շիրակի թեմի հոգևոր հովիվ տեր Նշան քահանա Պանֆյորովը կատարեց հուշաղբյուրի օրհնության կարգ

Միջոցառմանը ներկա էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում անմա հացած հերոս տղաների հիշատակին, որին հաջորդել է Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հուշ-ցերեկույթն ու հուշակոթողների օծման արարողությունը:  Նարեկ Քարտաշյանը ծնունդով Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից էր, Ագրարային պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող: Գինեգործ էր ցանկանում դառնալ, բայց հերոսացավ՝ հայրենիքի սերը ամեն ինչից վեր դասելով: Խունկ ու խոնարհում հերոսի հիշատակին: Փառք քեզ, Նարեկ Քարտաշյան

(Visited 18 times, 1 visits today)