Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անօդաչուների միջոցով հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ են իրականացրել. ՌԴ ՊՆ

Ռուս-թուրքական միացյալ կենտրոնի զինծառայողները շարունակում են Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի խնդիրներ իրականացնել:

Իրավիճակի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա` «Ֆորպոստ» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:

«Անօդաչու թռչող սարքերի անձնակազմերը միջոցներ են ձեռնարկում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գոտում իրավիճակը վերահսկելու համար` համաձայն ռուս-թուրքական համատեղ կենտրոնի խնդիրների: «Ֆորպոստ» անօդաչու թռչող սարքի հաշվարկն օդային հսկողություն է իրականացնում օրական 24 ժամ, շաբաթը 7 օր»,-հայտարարել է անօդաչու ավիացիայի հաշվարկի ղեկավար Իգոր Պետրեևը:

Կենտրոնի ռազմական անձնակազմը իրական ժամանակում անօդաչու թռչող սարքերից տվյալներ և պատկերներ է ստանում կառավարման կենտրոն, որտեղ նրանք իրականացնում են իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն պատասխանատվության գրեթե ամբողջ տարածքում

(Visited 5 times, 1 visits today)