Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներ… 11… 13 տարեկան էի, երբ օրը ցերեկով Քոչարյանի ձեռքով ընտանիքիս հետ տեղի ունեցավ հետևյալը… Դերասանուհի Անի Գալստյանը՝ Քոչարյանի մասին

Դերասանուհի Անի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի կառավարման տարիներ… 2004_5 թ., Երեւանի կենտրոն, Բուզանդի փողոց, 11… 13 տարեկան Անին ընտանիքի հետ վտш րվեց իր պապական տնից՝ տարածքը «գերակա շահ» անվան ներքո

իրացնելու պատրվակով, արցունքն աչքերին, որ կп րցնում է իր մանկության տունը, որ էլ չի տեսնելու բակի ընկերներին ու էլ չի կարող յուրաքանչյուր օր լինել իր տատի և հորքուրների հետ… Օրը ցերեկով մեր տներից հայի ձեռքով բ ռնի վտш րվեցինք… Ի դեպ, Գոհար հորաքույրս, որ բանաստեղծ Gohar Galstyan ն է, մի մտավորական,

որ հենց էդ օրերին արձագանքեց և մի անգամ չէ, որ գրել է մեզ հետ կատարված անարդարության վերաբերյալ, մինչ օրս իր ընտանիքով վարձով է ապրում՝ արդեն տասնվեց տարի …. Սակայն ու՞մ եմ ասում, սազը ձեռքներիդ էնպես եք գովում քիչ ա մնում հավատամ. ամաչում եմ տասնութ տոկոսի համար, դուք իմ և 3000 բնակիչների վտш րվելը իհարկե քթներիդ տակ չեք տեսել, տնազ րկված ընտանիքների ցш վը… մի ցш վ, որ երեք տարվա մեջ մորս, հորս, Կարինե հորաքրոջս ու տատիկիս էն աշխարհ տարավ բառիս բուն իմաստով… երեք տարվա մեջ հո մենակ տուն չկորցրեցինք… ու՞ր էիք, երբ էդքան ընտանիք միայնակ էր իր ցш վի հետ…. էլ սպш նությունների մասին չասեմ, բոլորդ էլ գիտեք… դե եթե լուռ եք եղել, միգուցե հիմա էլ լռեք… և չհամարձակվեք մեր ժողովրդի հիշողության վրա էլ կասկածել»,- գրել է նա:

(Visited 41 times, 1 visits today)