Պատկերացնո՞ւմ եք, դատավորներն իրենց շարքից սահմանադրական դատարան են փորձում գործուղել ռոբիկ քոչարյանի կողմից նշանակված (2008թ.) և սեռժիկ սարգսյանի կողմից պաշտոնի բարձրացում ունեցած (2010թ.) երվանդ խունդկարյանին

ՄԱՖԻԱՆ ՇԱՐՈԻՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ
Մաֆիան, որը ստեղծեցին ու պարագլուխները դարձան ռոբիկն ու սեռժիկը, հանձին դատավորների կոռուպցիոն բուրգի ամուր հենասյուներ ուներ: Իրենք բուրգն էին պահում, բուրգի գագաթից ռոբիկն ու սեռժիկն էլ իրենց էին պահում: Որևէ դատավճիռ չէր արձակվում առանց Բաղրամյան 26-ից եկող հրահանգի: Անգամ եթե պատահաբար արդար դատաքննություն էր կատարվում (գործարար Սիլվա Համբարձումյանի ցայտուն օրինակը վկա), այդ դատավորը պիտի կանչվեր Բաղրամյան 26, և արդյունքում՝ դատը շահած Սիլվան հանկարծ պարտվող է դառնում:


Այդ սյուներ հանդիացող կամակատար դատավորները հնազանդ ճորտերն էին նախագահի աթոռը զավթած այն երկուսի, իսկ ռոբիկն ու սեռժիկն էլ, նրանց այդ ծառայության դիմաց, կաշառակերության լայն հնարավորություններ էին տվել: Եվ նրանք էլ առիթը բաց չէին թողնում:
Ահա հենց այդ կաշակերներից մեկն էլ՝ խունդկարյան ազգանունով, այն երկու նախագահ կոչվածների նշանակած դատավորների ոհմակի կողմից առաջադրվում է որպես սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:
Էլ ի՞նչ սպասենք նախկին մերժվածների նշանակած, նախկին մերժվածների ճորտերը դարձած դատավորներից, որ հավաքվել ու, իբր գաղտնի քվեարկությամբ, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու են առաջադրում երվանդ խունդկարյանին, որի քննած գործերից 13-ը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժելի է համարել: Պատկերացնո՞ւմ եք, դատավորներն իրենց շարքից սահմանադրական դատարան են փորձում գործուղել ռոբիկ քոչարյանի կողմից նշանակված (2008թ.) և սեռժիկ սարգսյանի կողմից պաշտոնի բարձրացում ունեցած (2010թ.) երվանդ խունդկարյանին, որի կայացրած կեղծ վճիռները ՄԻԵԴ-ը համարում է մարդու իրավունքների բացահայտ խախտում, և որի արդյունքում այսօրվա իշխանությունները ստիպված են բյուջեից վճարել 312 հազար եվրո:
Այդ երվանդ խունդկարյան կոչված նախկին կաշառակերը (իրենից տուժածներից մեկը՝ «Հին Էրիվան» պանդոկի սեփականատերը, որ դատավորների պատճառով, իր կյանքը փրկելու համար, ստիպված ԱՄՆ է փախել, 250 000 դոլարի կաշառքի մասին է վկայում, որ վերցրել է խունդկարյանը) հիմա էլ կեղծ քվեարկության արդյունքում առաջադրվում է ՍԴ դատավորի թեկնածու: Ես չգիտեմ, թե իր օգտին քվարկողների և իր միջև ի՞նչ խոսակցություն է եղել մինչև քվեարկությունը, բայց մի բան հաստատ է՝ իրար պահելու խոստում տալն է եղել նրանց այդ զրույցի թեման: Այնքա՜ն են սովոր եղել կեղծիքների, որ հիմա հերթական կեղծիքն են անում՝ թաքցնելով ընտողների ցուցակներն ու քվեաթերթիկների իրական թիվը: Այսպիսի գործարքների արդյունքում էլ առաջադրվել է կաշառակերի համբավ ունեցող խունդկարյանը:
Հիմա արդյոք պետք չի՞, որ քննության առնվի դատավորների թույլ տված այս բացահայտ կեղծիքը: Թե՞ կեղծիքների մեջ այնքան են թաթախված, որ իրենց համար նորմալ է, երբ կեղծիքներով քվեարկություն է կատարվում: Այդ խունդկարյանը, որ անաչառ դատավոր, կամ էլ ՍԴ-ի դատավորի աթոռին հավակնող անաչառ թեկնածու է իրեն համարում, առանց ամոթի զգացում ունենալու, ինքը խուլ և կույր է ձևանում հանուն իրեն արված կեղծիքի: Իսկ Բարձրագույն դատական խորհուրդ կոչված արհեստածին կառույցի ղեկավար ռուբեն վարդազարյանը, որ թվում է, թե պիտի շահագրգռված լիներ դատավորների կեղծիքը բացահայտելու գործում, անամոթաբար քննադատում է դատավորների ժողովում թույլ տված կեղծիքի բացահայտմանը դիմող իրավապահներին՝ վերջիններիս անվանելով Հռոմի Պապից ավելի կաթոլիկ ձևացողներ: Ստացվում է, որ ԲԴԽ կառույցի ղեկավար վարդազարյանը ընդունում է, որ կեղծիք է տեղի ունեցել (պինդ բռնվեք, ժողովուրդ), բայց չարժե դրան անդրադառնալ: ԲԴԽ-ի այդ ոչ բարով ղեկավարի ասածի տողատակը հետևյալն է՝ երկու տասնամյակից ավել տարիներ ընտրությունների կեղծիքների մասին լռել ենք, եկեք հիմա էլ լռենք: Էլ ինչի՞ համար է ստեղծվել այդ ԲԴԽ կառույցը, որտեղ նույն ամենաթողությունն է գործում՝ ամեն տարի պետությունից հսկայական գումար անտեղի ծախսելով և դեռ ժողովրդին էլ խորհուրդ տալով, թե՝ մի՛ նկատեք մեր թերացումները: ժամանակը չի՞, արդյոք, այդ ԲԴԽ ավելորդ կառույցը լուծարել և նախկինի մնացուկ ռուբեն վարդազարյանին էլ գրողի ծոցն ուղարկել:
Մաֆիան այդ ի՜նչ ամուր է տարածել իր թունավոր արմատները, որ դատաիրավական համակարգը այսօր էլ շարունակում է նախկինների հյուսած մաֆիայի կցորդը մնալ: ԲԴԽ-ի այդ ղեկավարին և կեղծիք թույլ տված ու մանավանդ այդ կեղծիքը բացահայտել չցանկացող դատավորներին ուզում եմ մի թևավոր խոսք հիշեցնել. «Բարոյականության գլխավոր պայմանը բարոյական դառնալու ցանկությունն է»: Դուք չունե՛ք այդ ցանկությունը, այլասերված դատավորներ և նույնքան այլասերված ԲԴԽ-ի ղեկավար: Եվ դո՛ւ չունես այդ ցանկությունը, խունդկարյան, որովհետև արդեն կեղծիքով ես սկսում սահմանադրական դատարան տանող քո ճանապարհը: Էն մի թեկնածուն ճիշտ ժամանակին հետ կանգնեց այդ ճանապարհից, դո՛ւ էլ, կեծարար խունդկարյան կոչված նախկին կաշառակեր, փորձիր վրայիցդ մաքրել կաշառակերի պիտակը և ժամանակին հրաժարվել:
Էհ, եթե դուք՝ դատավոր կոչվածներ, մանավանդ ԲԴԽ-ն ղեկավարողդ զուրկ եք բարոյականությունից, մենք էլ ո՞ւմ վրա հույս դնենք, թե դատաիրավական համակարգի նեխած ճահիճը ի վերջո կմաքրվի: Դժվար կմաքրվի, քանի դեռ այդ մաֆիայիայում ներծծված է դատավորների մեծ մասը: Ներծծված է նաև այդ անբարոյական խունդկարյանը, որ փորձում է կեղծիքներով իրեն խցկել սահմանադրական դատարան, որտեղ, իբր, Սահմանադրության պահպանման երաշխավորը պիտի դառնա: Ինքը՝ խուդկարյանը և այն դատավորները, որոնք կեղծիքով առաջադրեցին դրա թեկնածությունը, դեռ իրենց հին պատկերացումների մեջ են, թե ամեն ինչ կարելի է ծածուկ անել, միևնույնն է, ոչ ոք չի իմանա: Այդ անինքնասեր և կեղծածար դատավորները մոռացել են, որ ժամանակներն այլ են, և ամեն ինչ արդեն ջրի երես է դուրս գալիս, ինչպես, վաղ, թե ուշ, երևալու են ժամանակին իրենց թողած կեղտերը, որ մի անվանում ունեն՝ կաշառակերություն: Այսինքն մաֆիան, հեղափոխությունից երկու տարի անց էլ, շարունակում է գործե՞լ դատաիրավական համակարգում: Ափսոս, որ այդպես է: Այս ամենի դեմ Ազգային ժողովի հարգելի ընկերները ա՞չք են փակելու: Եթե այո, ուրեմն դրանով հեղափոխություն արած ժողովրդին համոզելու են, թե դատաիրավական բարեփոխումներ հասկացողությունը աբսուրդի է վերածվում: Էլ ինչի՞ էինք փորձում սահմանադրական դատարանը մաքրել նախկին կեղծարարներից, որոնք 20 տարի շարունակ կոծկել են ընտրությունների կեղծիքները և անօրինական որոշումներ կայացրել: Սա՞ է կոչվում այդ որջի մաքրելը, եթե այնտեղ պիտի գնան կեղծիքների սովոր անձինք:
Ես մտավախություն ունեմ, թե ազգային ժողովի «իմքայլական» ընկերներից ոմանք, որ պաշտպանում էին Ավետիսյանի թեկնածությունը, նույն կերպ կվարվեն այս խունդկարյանի ընտրության պարագայում: Զգուշացե՛ք ժողովրդի ցասումից, Ազգային ժողովի տիկնայք և պարոնայք:
Վերադառնամ անինքնասեր խունդկարյան կոչված թեկնածուին: Եթե քաղաքացու սեփականության իրավունքի խախտման տասնյակ գործեր քննություններով անօրեն վճիռներ կայացրած դատավորին իրենց գործընկերները (կրկնում եմ՝ կեղծված ընտրությունով) առաջադրում են սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, ուրեմն, այսպես ասած, իրենց մարդն են ուզում խցկել այնտեղ: Սա ի՞նչ է՝ թավիշի՞ հետևանք, աչքակապությո՞ւն, թե՞, մեղայ Աստծո, կաշառակերին դարձի բերելու անհույս քայլ:
Թավիշն արդեն իրեն չի արդարացնում, ընկերներ, որովհետև սրանք, որ կաշառքով ընդունվել, կաշառքով ավարտել, կաշառքով պաշտոններ են ստացել, չե՜ն փոխվելու: Դրանք երբևէ չեն կարդացել Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ը, ուր այդ ազնիվ օրենգիրը գրում է, թե ինչպիսին պիտի լինի դատավորը. «Դատավորը պետք է լինի` փորձառու, կրթված, իմաստուն, արդարամիտ, իմացող, բարի, համբերատար, անկիրք, բարեկամ, անկաշառ մարդ»։
Գուցե խունդկարյանը կրթված է, չեմ ուզում վիճել: Բայց որ արդարամիտ չի, անկաշառ չի, դա արդեն իր կենսագրության մութ էջերում երևում է, երբ կարիք է լինում նայել այդ էջերը: Իսկ հիմա կարիք կա՛ նայելու:
Մի՞թե ոչ մի արդյունք չի տվել դեռևս 2019 թվականի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը. «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»։
Այս խունդկարյան կոչվածը տեսնես սա կարդացե՞լ է: Եթե այո, ուրեմն թող հետևի Ավետիսյանի օրինակին ու ետ կանգնի կես ճամփից: Թե չէ էդ հրայր թովմասյանի որջը մաքրելու փոխարեն ավելի թունավոր որջ ենք ստեղծում: Ուրեմն, երվանդ խունդկարյան, գնա, վայելիր թալանածդ փողերը և մեզ հանգիստ թող:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

(Visited 61 times, 1 visits today)