Չի բացառվում՝ Ազգային ժողովը վաղը քննարկի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից  զրկելու հարցը

Այս պահին լարված իրավիճակ է ԱԱԾ շենքի դիմաց. ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում։ Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ԱԱԾ շենքի մոտ հավաքված ցուցարարներին, ԲՀԿ կողմնակիցներին:

Հիշեցնենք, ոստիկանությունը հետ քաշվելու եւ ցրվելու համար 5 րոպե ժամանակ էր տվել ցուցարարներին:

Բերման ենթարկվեցին նաեւ Օլիմպիական կոմիտեի ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը, հիմնադրամների ղեկավարներ:

Չի բացառվում՝ Ազգային ժողովը վաղը քննարկի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից  զրկելու հարցը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին զգուշացրել են, որ վաղը առավոտյան կարող է նման նիստ գումարվել և այդպիսի հարց քննարկվել։

Բացի այդ, ըստ տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանին այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքից բաց չեն թողնի։

Ինձանից լավ հեղափոխական չկա. Նաիրա ...

Նաիրա Զոհրաբյանը այսօր  հայտարարել է, որ սա իշխող քաղաքական ուժի վերջի սկիզբն է, ինքը չի բացառում, որ կարող են խուզարկել նաեւ իր տունը, այնուհետ՝ իրեն եւս բերման ենթարկել:

(Visited 23 times, 1 visits today)