Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերի ողողած նյութերը. Էրիկ Խաչատրյան

Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերի ողողած նյութերը։ Ինչպես գիտեք, ես գրեթե 1 տարի է՝ սոց ցանցերի հասանելիություն չեմ ունեցել, բնականաբար, չեմ հետևել ոչ ոքի գործունեությանը, իմ Հայաստան վերադարձից հետո բազմաթիվ մարդիկ օրական նախաձեռնում են ինձ հետ հանդիպմումներ, և ես մինչ օրս հանդիպել եմ բոլոր ցանկացողների հետ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և երբեք չեմ ուսումնասիրել նրանց ով լինելը՝ մինչ հանդիպումս:

Այս հանդիպումը ևս եղել է Ռուստամի նախաձեռնությամբ, և դրսից հովանավորողի առաջարկով փորձել են նախաձեռնել օգնություն: Մինչ օրս ես և ընտանիքս ոչ ոքից օգնություն չենք խնդրել և անգամ մեր շրջապատում շատերը տեղյակ չեն, որ մենք բնակվում ենք վարձակալած բնակարանում, իսկ ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ իմացել են այդ մասին, ամեն կերպ փորձում են օգնել մեզ՝ սեփական տուն ունենալու համար: Շնորհակալ եմ բոլորից»։

(Visited 51 times, 1 visits today)