Ոչնչացվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը

Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Հրապարակումից քիչ անց հեռացրել էր գրառումը:

Մենք հիմա փորձում ենք ճշտել տեղեկության արժանահավատությունը: Սա առավել ուշագրավ է, քանի որ նշված անձինք զբաղեցնում են բարձր պաշտոններ: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը նույն կորպուսի հրետանու պետը:На изображении может находиться: 1 человек, текст

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաշալի լուր

Ոչնչացվել է ադրբեջանական 3-րդ կորպուսի շտաբի պետ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը (General-mayor Həşimov Polad şəhid olub)։

Հ. Գ. Սա հենց այն ուղղությունն է, որտեղ ընթանում են ակտիվ գործողություններ»:

(Visited 29 times, 1 visits today)