Ողբերգություն Հայաստանում․ Երիտասարդ տղան սպանեց իրեն․ ինչ են հայտնում դեպքի վայրում հավաքվածները, պարզվում է․․․

Գագիկ Շամշյանը հայտնում է․ Հուլիսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժնից, որ ոստիկանությունում ստացված տեղեկություններով՝ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել:
Առավոտյան ժամը 06:00-ից փրկարարներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի, ոստիկանության Բյուրեղավանի և Նոր Հաճնի բաժանմունքների ծառայողները շարունակել են որոնողական աշխատանքները և դժվարանցանելի տեղանքում հայտնաբերվել է տղամարդու դին: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Մհեր Կ.-ն էր, ով իրեն պատկանող Վոլգա մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, ապա ցած նետվել:

(Visited 182 times, 1 visits today)