ՇՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից․ դատարանը հրապարակեց որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Նիստը նախագահեց դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Լսելով պաշտպանների, մեղադրողների և տուժող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու փաստարկները՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից, դատավորը հրապարկեց որոշումը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը  բավարավեց, ՀՀ 2-րդ նախագահը կալանքից ազատ արձակվեց, նրա նկատմամբ կիրառվեց գրավ՝ երկու միլիարդ դրամ գրավի չափով։

(Visited 58 times, 1 visits today)