Շուշիում նոյեմբերի 3-ին՝ իր ծննդյան օրը, հայտնվել է շրջափակման մեջ,չթողնելով վիրավոր հրամանատարին՝ զnհվել է նրա կողքին։

Возможно, это изображение (2 человека и текст)Возможно, это изображение (2 человека и текст)Возможно, это изображение (1 человек)Հավերժ փառք մերօրյա բոլոր հերոսներին ու հերոսածին մայրերին: Հենց նրանց շնորհիվ է, որ մեր քաջորդիները, չվախենալով հակառակորդի գնդակից ու մեծաթիվ զորքից, մարտնչել են մինչև վերջին շունչը, անմահացել իրենց բացառիկ հերոսական սխրանքներով :

Եռաբլուրն իրենց տունը դարձրած տղաները հյուրերին լուռ են ընդունում, նրանք չափազանց հյուրասեր են , հավաքում են հայրենակիցներին խնկարկման և լուռ ընդունում ու լուռ ճանապարհում են։Բայց այդ սիրտ մաշող լռությունն այնքան խոսուն է։ Այդ լռության մեջ այնքան բան է լսվում։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և նրանց անուններով մի նոր պատմություն կերտենք։ Կիրակոսյան Աժդահակ։ Ծնվել է 1997 թվականին, Երևանում։ Սովորել է Սամվել Գևորգյանի անվան 189 ավագ դպրոցում։ Զբաղվել է սպորտով, լողով և կերպարվեստով։

Ընդունվել է Խ. Աբովյանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի բաժին։ 2016 թվականին ծառայել է Մեխակավանում և մասնակցել Ապրիլյան պшտերшզմին։ Արժանացել է «Քաջարի մարտիկ» շքանշանի, ինչպես նաև ստացել պատվոգիր լավ ծառայության համար:

Ինքնակամ միացել է արագ արձագանքման 23 հոգանոց ջոկատին և նոյեմբերի 3-ին՝ իր ծննդյան օրը, Շուշիում հայտնվել է շրջափակման մեջ: Աժդահակը չթողնելով վիրավոր հրամանատարին՝ զnհվել է նրա կողքին։

Հետ նահանջի հրաման է ստացել, բայց չի ենթարկվել հրամանին. թույլ վիրավորում ունենալով`փորձել է օգնել ծանր վիրավորում ստացած զինակցին։ Այդպես մարտնչել է մինչ առավոտ և անմшհացել: Հավերժ հիշատակ։

 

(Visited 117 times, 1 visits today)