Նովոսիբիրսկի գազալցակայանի պայթյունից տուժածների թիվն ավելացել է

Նովոսիբիրսկի գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավորների թիվը հասել է 26-ի։ Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Նովոսիբիրսկի մարզի շտապօգնության կայանի գլխավոր բժիշկ Իրինա Բոլշակովային։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վոլգոգրադում պայթել է գազալցակայան. կան տուժածներ Yerevan 24Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր 22 տուժածի մասին, այդ թվում՝ 9-ամյա տղայի։

Ըստ Интерфакс-ի՝ Նովոսիբիրսկի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած հրդեհի ընթացքում պայթել են գազով ռեզերվուարներ, գազատար-ավտոմեքենա և մեկ վերգետնյա գազի բաք։ 1200 քմ տարածքի վրա կրակը տեղայնացվել է։ Հրդեհը տարածվել է նաև հարևան ավտոտնակների վրա։ Զոհեր չկան։

Ավելի վաղ հրապարակել էր այթյունի պահն արձանագրող տեսանյութ՝ կատարված ականատեսների կողմից։

(Visited 27 times, 1 visits today)