«Նա լավ վիճակում է, գնորդներ կգտնվեն». Ժիրինովսկին ՌԴ բյուջեն լցնելու համար առաջարկել է վաճառել Լենինի աճյունը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է վաճառքի հանել Մոսկվայի դամբարանում պահվող Վլադիմիր Լենինի աճյունը:

Քաղաքական գործիչը կարծում է, որ Լենինի աճյունի վաճառքը լավ եկամուտ կբերի երկրի բյուջեին:

Ժիրինովսկու համոզմամբ՝ Լենինի աճյունը կարող են գնել կոմունիստները, օրինակ` Չինաստանից:

«Ֆրանսիայում մի գործարար ցանկանում է վաճառել «Ջոկոնդա»-ն: Մենք կարող ենք վաճառել Լենինի մումիան: Գնորդներ կգտնվեն. Չինաստանը, Վիետնամը կամ ինչ-որ մի կոմունիստ: Մումիայի վաճառքից բյուջեն կարող է հսկայական գումարներ ստանալ: Լենինը լավ վիճակում է, ընդամենը 96 տարի առաջ են մումիա դարձրել»,-գրել է Ժիրինովսկին

(Visited 6 times, 1 visits today)