Նարինե Մկրտումյան և Հայկ Հովհաննիսյանը իրական կյանքում ինչ կապ ունեն …

«Այ, այ, այ»՝ այսպես է կոչվում Նարինե Մկրտումյանի նոր երգը, որի հիման վրա երգչուհին տեսահոլովակ է նկարահանել:Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Վահե Ալեքսանյան է, ով նաեւ գործիքավորումն է արել:

«Ներկայացնում ենք կորցրած սիրո պատմություն: Տեսահոլովակն էլ այնպես է նկարահանված, որ ամբողջ ընթացքում տղան կա աղջկա կյանքում, սակայն վերջում անհետանում է: «Ախ, ինչու չկաս, սիրելիս»՝ ասում է նա, իսկ թե խաբկանք է, թե հիշողություն, թողել ենք հանդիսատեսի հայեցողությանը: Կարող են վերագրել նրան, որ ընդհանրապես չկա, պատկերացնում է, կամ եղել է, այժմ չկա: Ներկայացվում է, որ ամենավատ խցում, ամենահին մահճակալի վրա, ամենահին լուսամփոփի տակ միակ լուսավոր կետը եղել է իրենց սերը, եւ իրենք իրար սիրել են»,-պատմել է Նարինեն:Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Վահե Ալեքսանյան է, ով նաեւ գործիքավորումն է արել:

Երգչուհին կարեւորել է աշխատանքի բնականությունը.«Չենք քողարկել իմ կնճիռները, բոլոր թերությունները, գլամուրային ճոխություններ չկան՝ հաստ շրթունքներ, ճոխ դիմահարդարում եւ այլն: Պարտադիր չէ, որ ես այդ տեսահոլովակում լինեի սիրուն, գծած, իմ կատարյալ կազմվածքով»:

Տեսահոլովակը նկարահանվել է Ծափաթաղ գյուղում.«Մեր ամառանոցն է, որտեղ անցել է իմ ամբողջ մանկությունը: Այնտեղի մեր ավտոտնակում ենք նկարել, որն ընտիր տաղավար դարձավ: Բոլոր ատրիբուտները՝ մահճակալ, լոգախցիկ, սեղան, ամեն ինչ գտել, սարքել եւ ձեւափոխել է իմ ամուսինը՝ Արթուրը: Եթե նա չլիներ, մենք ոչինչ չէինք ունենա»:Տեսահոլովակի հերոսուհին Նարինեն է, նկարահանվել է նաեւ Հայկ Հովհաննիսյանը, ով սերիալում Նարինեի զուգընկերն է.«Հայկը երգը լսելուց հետո ասաց, որ ինքն է լինելու հերոսը: Նա իմ շատ լավ ընկերն է, նրան շատ եմ սիրում: Իսկ հոլովակը նկարահանել է մեր սերիալի անձնակազմը: Առաջին ռեժիսորն է Վարշամ Սաֆրազյանը, իսկ երկրորդը՝ Նառա Ղուկասյանը: Նկարել եւ նվեր են արել ինձ, ինչի համար անչափ շնորհակալ եմ բոլորին»:

Երգչուհին խոստովանել է, որ իրեն եւ Հայկ Հովհաննիսյանին իրական կյանքում սիրավեպ են վերագրում.«Հաճախ են գրում այդ մասին, բայց դե, սերիալի ավարտից հետո դերասանը մեկ ուրիշի հետ է նկարահանվում, եւ հասկանում են, որ ընդամենն իր դերն էր խաղում: 2020-ին շատ կորուստներ ենք ունեցել, ինչպես Հայկն է ասում, ես էլ նույնը կասեմ, որ ինքը իմ 2020-ի ձեռքբերումն է: Այս ասպարեզում շատ դժվար է հավատարիմ ընկեր գտնել, որ լինի գործընկեր, ընկեր, ուրախանա քո հաջողություններով»:

Տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է գարնան սկզբին:

(Visited 86 times, 1 visits today)