«Միասին փախանք, հետո հարսանիք արեցինք». պատերազմում տեսողությունը կորցրած հերոսի սիրո պատմությունը

Քրիստինեի եւ Վրեժի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո է ծնվել, սակայն զույգի սերը շատ ավելի հին պատմություն ունի. մանկուց միասին են եղել, դպրոց գնացել, սիրահարվել, հաղթահարել պատերազմը:

Մինչև 12-րդ դասարան իրար հետ ենք սովորել, նույն գյուղից ենք: Ընկերություն արել ենք 10-րդ դասարանից սկսած: Որ վերջացրինք ինքը գնաց բանակ,-Ժպիտը դեմքին պատմում է Քրիստինեն:
Վրեժը Մատաղիսում

էր ծառայում: Մոտ ինը ամիս էր մնացել զորացրվելուն, երբ սկսվեց պատերազմը: Վիրավորվել է հոկտեմբերի 2-ին՝ գրшդի հար վածից: Բազմաթիվ վնա սվածքներից զատ կորցրել է մեկ աչքը ու մյուսի՝ տեսողությունը: Հիմա նրա աչքերն էլ, ձեռքերն էլ Քրիստինեն է, որի կողքին տղան մեծ ապագա է պլանավորում: -20 օր մնացել ա կոմայի մեջ ու ոչ մի բան չի ասել: Հետո քիչ-քիչ առաջինը սկսեց աչքը բացել, հասկացնել ինչ-որ բաներ: Իր բանակ գնալու օրը փախանք իրար հետ, հետո նոր հարսանիք արեցինք: Մանրամասները տեսանյութում՝

(Visited 23 times, 1 visits today)