Միայն երբեմն անշառ ցողոնվում էր, բայց շատ ժամանակ տեղն էլ չգիտեինք…


Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սեռժը ճիշտ էր: Ոչ ուտում էր, ոչ էլ խմում, մանավանդ բացօդյա, նամանավանդ ի տես ամենքի,բարձր ժողովների ժամանակ անխռով ու անհաղորդ, նիրհում է,միայն երբեմն անշառ ցողոնվում էր, բայց շատ ժամանակ տեղն էլ չգիտեինք:

Մեկ այլ գրառմամբ նա նշել է. Փակում եմ աչքերս, և ուզում եմ նախորդ երեք նախագահներիս վերականգնել հիշողությանս մեջ. պարզվում է նման տհաճ մտապատկերներ նախկինում հազվադեպ եմ ունեցել: Մեկը մյուսից գորշ ու գաղջ, մեկը մյուսից անգույն ու հանգած: Բայց այնուամենայնիվ նրանց բոլորին միավորում էր համարյա նույն պահելաձևն ու նիստուկացը: Առավել հաճախ հիշում եմ ծառայողական մեքենա նրանց նստելն ու իջնելը` մեծամիտ դանդաղկոտությամբ, կամ փութաջան շտապողականությամբ, միայն իրենց հայտնի, հույժ հրատապ առաքելության մեկնողի պատրանք ստեղծած. ներքուստ բացակայող կարևորությունը, արտաքուստ ի ցույց դնելու ձգտումով: Դեմքին խոհական մտազբաղության պատրանք հաղորդած. տիեզերական կարևորության պրոբլեմների մեջ խորամուխ, քոսոտ մահկանացուներիս ոչ հասու մտածումների մեջ թաղված, հոգնած ու անհաղորդ դեմքերով, մուննաթը շուրթին, առ այն, որ օրնիբուն լծված են անարժաններիս ու անշնորհակալներիս ապահովության ու մեր անկապ առօրյայի խնդիրները լուծելով: Աչքիս առաջ է հատկապես նրանց մոտենալու քնձրոտ քաղաքացիներիս ապարդյուն ջանքերը, որոնք մշտապես բախվում էին հաստագմուխ թիկնապահների անառիկ պատնեշին: Տպավորություն էր, որ իրենք տիեզերական նուրբ ոլորտներից նոր են իջել, իսկ երակներում ոչ թե արյուն, այլ եթերային-սրբազնագույն, գիտությանը անհայտ ու խորհրդավոր ինչ որ նյութ է հոսում: Նրանց դեմքի արտահայտությունը այնպիսին էր, որ հասարակ մահկանացուներիս ցավերով, խնդիրնեիով դիմելն ու անհանգստացնելը առնվազն սրբապղծություն էր, որ կարող էր իրենց թանկագին ժամանակից վայրկյաններ խլել, ուշացնել անհետաձգելի, դարակազմիկ գործերից:
Իրականում, նրանք բոլորն էլ իրենց լափամանին մոտ կանգնած, կամ ժողովրդի հաշվին այդ լափամանը լիքը պահողների հետ շտապում էին քյաբաբ լափելու:

(Visited 13 times, 1 visits today)