Մեծ թվով վարակվածության և մահվան դեպքեր,աճել է նաև առողջացածների թիվը. հունիսի 7-ի տվյալները

Առողջապահության նախարարությունը հրապարակել է հունիսի 7-ի տվյալները, ժամը 11:00-ի դրությամբ:

Հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 69171 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք և 294 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է:

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այսուհետ կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։

На изображении может находиться: 1 человек, солнечные очки

Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար։

Նա շեշտել է, որ կենտրոնը ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է տրիաժի հատուկ ընթացակարգերով, որոնց հիման Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն։

(Visited 34 times, 1 visits today)