Մեզ համար ամենացավոտ խնդիրը գերիների , անհետ կորածների խնդիրն է .Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 9-ին, հանդիպել է Գավառի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին։ Քաղաքացիները սիրով ողջունում էին Փաշինյանին եւ կոչ էին անում լինել «դուխով».

 

asekose.am - Շնորհակալ եմ, եղբայր․ Նիկոլ Փաշինյան«Աստված քո հետ, լավ ա լինելու»,-ասաց ներկաներից մեկը: Ներկաներից մեկն էլ առաջարկեց մաքրել Բաղրամյան պողոտան ցուցարարներից: Իսկ երբ մի քաղաքացի կոչ արեց համացանցում տարածվող լուրերի դեմն առնել, Փաշինյանը դիմելով ներկաներից ասաց.

Lurer.com | Քիչ առաջ ավարտվեց «Իմ Քայլը» խմբակցության հանդիպումը Նիկոլ  Փաշինյանի հետ«Արդեն պետք է սովորած լինեք սուտը ճշտից տարբերել: Փակելով ի՞նչ հարց ենք լուծելու: Ավելի լավ է դուք պետք է կարողանաք սուտը ճշտից տարբերել, ամեն ասածի պետք չի հավատալ: Այսքան ժամանակ նոյեմբերից սկսած ինչ ինֆորմացիաներ են տվել, հիմա կարող եք արդեն վերլուծելով սուտը ճշտից տարբերել:

Հիմա, ցավոք սրտի, այնպես չի, որ ամեն ինչ լավ է, պրոբլեմներ ունենք, բայց այնպիսի լրատվական փոթորիկներ են անում մարդկանց հուսահատեցնելու համար: Ուրախ եմ շատ, որ այսքանից հետո տրամադրություններդ դուխով է: Լավ չեմ ուզում ասել, բայց պետք է վերադառնանք բնականոն կյանքին ինչքան հնարավոր է շուտ: Մեզ համար ամենացավոտ խնդիրը գերիների խնդիրն է, անհետ կորածների խնդիրն է: Մենք պետք է օր առաջ այդ հարցերը լուծենք Ցավոք իրադարձություններ կան, որ խանգարում են այդ խնդիրների լուծմանը, բայց պետք է աշխատենք եւ լուծենք»:

(Visited 3 times, 1 visits today)