Մարդ, որին քաղաքական նպատակահարմարությունից միշտ օգտագործել ու դեն են նետել.Լոռու մարզպետը Ծառուկյանի մասին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրում է Ծառուկյանի մասին՝ անդրադառնալով վերջինիս համախմբման կոչերին:Ներկայացնում ենք մարզպետի գրառումը.

՛՛Մարդ, որն էշին առյուծների վանդակը գցելով է սիրում կենդանական աշխարհը, չի կարող համախմբման կոչ անել:
Մարդը, որը մարմնավորում է նախկին քաղաքական կյանքի ամբողջ ողբերգությունը, կոչ է անում համապատասխան համախմբման:Մարդը, որն արտաքին քաղաքականությունը տեսնում է լորդեր և լորդուհիներին Հայաստանում ուտել-խմացնելը և լորդուհիներից մեկին գրկելն ու 1, 5 մ բարձրացնելով մեջքը հրապարակային բացելը, մարդ, որն էշին առյուծների վանդակը գցելով է սիրում կենդանական աշխարհը, չի կարող համախմբման կոչ անել:Մարդ, որին քաղաքական նպատակահարմարությունից միշտ օգտագործել ու դեն են նետել, նորից համապատասխան համախմբում է:
Հարգեք ինքներդ ձեզ…՛՛

(Visited 27 times, 1 visits today)