Հրդեհից հետո ծառը, որի վրա խաչ է եղել ամրացված, չի այրվել.արտակարգ դեպք Երևանում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում  հունիսի 23-ին, Երևանում հանրային գույքը դիտավորյալ վնասելու փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը  նույն օրը ժամը 12:20-ի սահմանում ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Սեբաստիա 32/2 հասցեի Հայորդաց տան մոտի խոտածածկ տարածքը դիտավորությամբ այրել են: Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն այդ արարքը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել Արարատի մարզի 42-ամյա բնակիչ Արմեն Սարգսյանին:

Պարզվել է՝ կասկածյալը ծխախոտի մնացորդը նետել է խոտածածկ տարածք, ինչի հետևանքով այրվել է Ռ. Մելիքյան փողոցին հարակից խոտածածկ տարածքը: Կրակի դեմ պայքարել է հրշեջ-փրկարարների 3 մարտական հաշվարկ: Հրշեջները 4 ժամից ավելի պայքարել են նախ կրակի տարածման դեմ, ապա մարել են այն: Այրվել է խոտածածկ տարածքն ու մեծ թվով ծառեր։ Կրակը մարելուց հետո հրշեջները նկատել են,  որ բազմաթիվ ծառեր վնասվել են, սակայն մի ծառ, որի վրա խաչ է ամրացված եղել, չի այրվել:

(Visited 25 times, 1 visits today)