«Հրապարակ». Հայտնի է, թե ով է տեղափոխվելու կառավարական առանձնատուն. Ում հետ է ուզում հարեւանություն անել Փաշինյանը

Համով» տեսանյութ. փոքրիկ Շուշան Փաշինյանը երգում է Ադելի բավականին բարդ  երգերից մեկը — ArmNews 365«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց: Նախագահ ընտրվելուց հետո նա վարչապետ Փաշինյանից տեղափոխվելու առաջարկ է ստացել։ Ի դեպ, կառավարական առանձնատներում ոչ բոլոր պաշտոնյաներին է իրավունք տրված բնակվելու։

Համով» տեսանյութ. փոքրիկ Շուշան Փաշինյանը երգում է Ադելի բավականին բարդ  երգերից մեկը — ArmNews 365Այստեղ, վարչապետից բացի, կարող են բնակվել նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը եւ վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով:

Սակայն, որպես կանոն, Պռոշյան փողոցի առանձնատներ տեղափոխվում են Նիկոլ Փաշինյանի հրավերը ստացած անձինք։ Սիմոնյանի ընտանիքը, ամենայն հավանականությամբ, կբնակվի այն առանձնատանը, որտեղ հեղափոխությունից հետո կարճ ժամանակ բնակվեց Փաշինյանների ընտանիքը, ապա վերանորոգեցին Սերժ Սարգսյանին պատկանող առանձնատունը եւ այժմ բնակվում են այնտեղ։

2018-ից հետո, հիշեցնենք, ընդամենը 3 պաշտոնյա է բնակվել այստեղ՝ վարչապետը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ վարչապետի առաջարկությամբ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ի դեպ, Արարատ Միրզոյանի ընտանիքը դեռեւս շարունակում է մնալ կառավարական առանձնատանը եւ, ըստ ամենայնի, դուրս չի գա, քանի որ լուրեր կան, որ Միրզոյանն առաջիկայում կնշանակվի արտգործնախարար։

Давайте оставим семьи в покое | Aravot RuԵթե անգամ այլ պաշտոնի անցնի, ապա Փաշինյանի առաջարկով կարող է մնալ առանձնատանը, քանի որ նոյեմբերի 9-ի միջադեպը Միրզոյանն ամիսներ անց էլ չի կարողանում հաղթահարել, իսկ պահպանվող ամառանոցում իրեն ապահով է զգում»:

(Visited 62 times, 1 visits today)