«Հունվարի երկուսին դուրս բերեցին 21 դ ի. մեքենա չկար տանելու. բոլորը Ծաղկաձորում էին, քանզի»․ Սոֆյա Հովսեփյանի գրառումը

Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է. «Ճգնաժամի կառավարում… Թերևս այս թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի իշխանության անդամների նախընտրական քարոզարշավում դրսևորած խնդրահարույց վարքագիծը… Շուտով Սյունիքի մարզում լինելու են Տիմ ընտրություններ, որտեղ գործող քաղաքապետերին, բավականին

խնդրահարույց ճանապարհով պաշտոնանկ արեցին և փորձում են փոխել՝ առաջ տանելով ՔՊ-ական հովանավորչության անհայտ թեկնածուների… Կարևո՞ր է ճգնաժամի կառավարումը, թե՞ ոչ, կկարողանա՞ այս ծանր պայմաններում գործել անփորձ մարդը, վստահ եմ՝ ո՛չ։
Չեմ խոսում մյուս մարզերում տեղի ունեցող իրավիճակից, նախ նրա պատճառով, որ անվտանգության լուրջ խնդիրներ գոնե այս պահին, օրինակ, Շիրակում չկա, բայց այս հարցի շուրջ պետք է մտածեն բոլորը… Պատերազմը ու հետպատերազմյան շրջանը ապացուցեց, որ միայն խելացի լինելը կամ միայն կարդացած լինելը շատ

քիչ է ազդում պատահական առաջացած ճգնաժամի կառավարման հարցում և այդ ամենին պետք է նաև կառավարման և արագ կողմնորոշվելու ու գործելու մեծ կարողություն ու հմտություն… 2020 թվականի դեկտեմբերի 30-ին մեքենան բեռնած շարժվեցի Սյունիք, հասա Որոտան, այնուհետև Շուռնուխ, որտեղ մարդիկ դատարկում էին իրենց տները, քանի

որ Ամանորի հաջորդ օրը պետք է տային ադրբեջանցուն…. Լռության ու ծանրության ամպը կախված էր, գյուղացին սգ ավորի ու անորոշությանդեմքով դիմավորում էր անցնող- գնացողին, լուրը հասել էր ամենքին և քչերն էին կանգնում Շուռնուխում…

Հասա գյուղապետարան, Որոտանի ու Շուռնուխի գյուղապետերը բարձունքում կանգնած նայում էին թշնա մու՝ արդեն ամրացված պոստերին, ինձ տեսնելով ուրախացան, քանի որ հույս չունեին, թե իշխանությունից գոնե մեկը կգնար այնտեղ՝ այն էլ ամանորի նախաշեմին…

Խոսեցինք երկար, քննարկեցինք անելիքներ, մոտեցա դատարկվող տներին ու իսկապես ս գավորի տան խորհրդավոր լռություն էր, լո՜ւռ շարժվում էին. կանայք ապրանքները տեղավորում էին արկղերի մեջ, իսկ տղամարդիկ բարձրացնում էին մեքենաները:

Լռությունն անգամ չխզվեց իմ բարևով… Չպատասխանեցին… Ի՞նչ բարև… Վերադարձա մեքենայի մոտ ու գյուղապետին առաջարկեցի ապրանք իջեցնել, զինվորների համար նաև ասացի, որ ընտանիքներին էլ կարող եմ տալ՝ ինչ-որ կա: Գյուղապետը ոչինչ չվերցրեց. -Տիկի՛ն Հովսեփյան, մեր գյուղացին էլ, զինվորն էլ, ոչ մի բանի կարիք չունեն, մեր համայնքապետն ամեն ինչ անում է: Թե կարող եք, էնպես արեք, էս մարդիկ իրենց քրտինքով սարքած տնից դուրս չգան, մնացած ամեն ինչը կա, Առուշը չի թողնի մեզ կարիքի մեջ…

Հետո մոտեցա Քարահունջ, թե՛ գյուղացիները, թե՛ գյուղապետը նույն բան ասեցին՝ Առուշը մեզ կարիքի մեջ չի թողնի մնանք… Մեզ զ ինվել է պետք… Հունվարի մեկին հասա Արցախ, ծանր օր էր և «Արմենիա» հյուրանոցում հանդիպեցի զ ոհված տղաների ծնողներին. լուռ ու մտազբաղ սպասում

էին, թե երբ կթողնի Ալիևի քեֆը, որ մտնեն դ իակ դուրս բերման որոնողական աշխատանքի… Հաջորդ չարաբա ստիկ օրը դուրս բերեցին 15 դ ի + 6 թարմ զո հված զինվորներ, որոնք օրեր առաջ էին խոշտ անգվել, սպա նվել Հադրութի անտառներում և որոնց ծնողները վստահ էին, թե իրենց երեխաներն էլ դուրս կգան:

(Visited 20 times, 1 visits today)