Հոկտեմբերի 10-ին պատահեց այդ չա րաբաստիկ դեպքը Հադրութում։ Այդ ժամանակ նա եղել է քնած։ Չգիտեմ ում ասեմ, բայց եթե մեկը կկարողանա իմ ձայնը հասցնի Տիգրանիս, թող իմանա, որ…

Տիգրան Հարությունյանը Ծնվել է 1997-ի սեպտեմբերի յոթին: Ապրել և մեծացել է իմ՝ Լիանա Ավետիսյանի, տատիկի ու պապիկի հետ: Մանուկ ժամանակ հաճախել է մանկապարտեզ, քոլեջ: Սովորել է 88 միջնակարգ դպրոցում։ Ուսումը շարունակել է պարարվեստի քոլեջում։ Դպրոցական տարիներին Տիգրանը հաճախել է Նորքի հայորդաց տուն պարի

խմբակի, որից հետո ընդունվում է կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ։ Մանուկ ժամանակ Տիգրանը շատ ժիր ու կայտառ երեխա է եղել: Տիգրանը շատ նպատակասլաց էր։ Տասնչորս տարեկանից աշխատել է ուսման հետ համատեղելով: Աշխատել է տարբեր բնագավառներում։ Տիգրանն

ուներ գեղեցիկ արտաքին, գեղեցիկ հոգի ու անթերի բնավորություն։ Նրան շատ էին նկատում և հրավիրում նկարահանումների: Նա նկարահանվել է բազում տեսահոլովակներում, սերիալներում և գովազդներում։ Համացործակցել է տարբեր պարային խմբերի հետ։ Այդ տարիքում էդքան ճանաչված էր, բայց շատ

համեստ էր։ Տիգրանը էքստրիմի սիրահար էր, օդապարիկով թռիչքներ է կատարել, ուներ նաև մոտոցիկլետ։ Նա ոչ մի բանից չէր վախենում, և միշտ ասում էր անլուծելի հարց չկա։ Ասում էր, որ պետք է հասնի բարձունքի, շատ գումար վաստակի, որ իր մայրիկի երազած սեփական տունը կառուցի։ Ինստիտուտն ավարտելուց հետո 2019-ի հուլիսի

քսաներեքին Տիգրանը մեկնում է ծառայության: Իրեն դրսևորել է որպես քաջ, պատասխանատու մարտիկ։ Հրամ անատարական կազմն ապշած է եղել Տիգրանի մտքի թռիչքի վրա ու նրանց հետ հավասար կառավարել է մարտը։ Հոկտեմբերի տասին պատահեց այդ չա րաբաստիկ դեպքը Հադրութում։ Այդ ժամանակ նա եղել է քնած։ Չեմ իմանում ում ասեմ, ում դիմեմ, սակայն եթե մեկը կկարողանա իմ ձայնը հասցնի Տիգրանիս, թող իմանա, որ ես իրեն շատ եմ սիրում և կսիրեմ մինչև կյանքիս վերջ: Փառք և պատիվ մեր Հայ Զինվորներին ։

(Visited 27 times, 1 visits today)