Հարգանքի տուրք՝ Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին


Այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին։
Հանրապետության օրվան և 1918թ. մայիսյան հերոսամարտին նվիրված պաշտոնական միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Պետական այրերը նախ ծաղկեպսակներ են տեղադրել Սարդարապատի հուշահամալիրի մոտ, ապա հարգանքի տուրքի մատուցման արարողությունն ուղեկցվել է Տերունական աղոթքով:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդություններով պայմանավորված, այս տարի մայիսի 28-ին արգելվել է քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր:

(Visited 9 times, 1 visits today)