Հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր են հրապարակվել

 

Արտակ Զեյնալյանը տեսանյութ է տարածել հավանական գերիների մասին ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆԻրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Ադրբեջանում գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց  մասնակցությամբ տեսաշար է հրապարակել
«Սիրելի հայրենակիցներ,

Այս հաղորդագրությանը կից ներկայացնում ենք տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս:

 

 

Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ:
Խնդրում ենք ներկայացնել ձեր համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերևարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հավանական գերևարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների, արդյունքում:

Սիրանուշ Սահակյան + 374 94 907002
Արտակ Զեյնալյան + 374 91 193526»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Զեյնալյան

(Visited 16 times, 1 visits today)