Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը փետրվարին

Հայկական շոու-բիՄեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման  համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում փետրվար ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի փետրվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
զնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

• Սիրուշո՝ 174 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 128  հիշատակում

• Վադան Պետրոսյան՝ 36 հիշատակում

Фотографии Сирушо и ее серебряных украшений Pregomesh - в свежем номере  Vogue (ФОТО)Փետրվարին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը կրկին Սիրուշոն է: Երգչուհու սարկաստիկ գրառումն իր մասին տարբեր ժամանակներում շրջանառված ասեկոսեներին մեծ տարածում գտավ.«Ես հայրենիքի համար ոչինչ չեմ արել, ամուսնացել եմ փողի համար… Բարեգործություն էլ երբեք չեմ արել, որովհետեւ, եթե արած լինեի, կնկարեի, կհրապարակեի, թե չէ էլ ուրիշ ինչի՞ համար է բարեգործություն անելը…»,- նշել էր Սիրուշոն:

Այս գրառմանն անմիջապես հաջորդեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան գրառումն ու լուսանկարների հրապարակումը, որին եւս անդրադարձան կայքերը.«Ես այս՝ 2017 թվականի Ամանորից առաջ Գյումրու տնակային ավաններում մեր համատեղ բարեգործական այցի մասին պատմող լուսանկարները չէի տեղադրի, եթե Սիրուշոն իր էջում չգրեր…»: Լուսանկարում երեւում է, որ բարեգործական այցին ներկա է նաեւ Սիրուշոն:

Փետրվարի 9-ին երգչուհին հայտնեց Ալեքսադր Ռիբակի հետ եվրոպական լսարանին համատեղ զուգերգ ներկայացնելու մասին, իսկ արդեն օրեր անց տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերան:Սիրահարների օրվա կապակցությամբ էլ Սիրուշոն ամուսնու հետ լուսանկար էր հրապարակել հետեւյալ գրառմամբ.«Այս տարի սիրո տոնը թող ուղղված լինի նրանց, ովքեր կորցրին, ովքեր դեռ սպասում են, ովքեր վերադարձան…»:

Նազենի Հովհաննիսյան. «Պետք է հաճախ առիթ ստեղծել…» (լուսանկարներ)Մեր վարկանիշային ցուցակում Սիրուշոյին հաջորդում է Նազենի Հովհաննիսյանը:  Դերասանուհին այս ամիս եւս աչքի է ընկել իր գրառումներով եւ հրապարակած լուսանկարներով, որոնց մեծ մասը նվիրված են հայրենիքին. «Մենք այլեւս երբեք չենք լինի նույնը. ցավերից ու մահերից հետո ողջ մնացածները նույնը չեն լինում»,
«Տաք պահեք, սիրտը տաք պահեք… մենք իրար պիտի շատ սեր ու ջերմություն տանք, որ ցավը մեղմվի… ուղղակի պարտավոր ենք», «Մտածող մարդը խանգարում է, որովհետեւ վերլուծում է, հեշտ չի ճկվում, չի կուրանում…»:

Ինստագրամի իր էջում Նազենին հրապարակել է լուսանկար, որտեղ դերասանուհի Նարինե Պետրոսյանի դստեր հետ յոգայի վարժություն են անում: Հետեւորդներն անչափ հավանել են լուսանկարը։ Նրանք ընդգծել են, որ դերասանուհուն մայրիկի կերպարը շատ է սազում: հտաքրքիր հաջորդականությամբ վարկանիշային ցուցակի 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում են Վարդան եւ Հայկ Պետրոսյանները: Հայկ Պետրոսյանը կամավոր մեկնել է Արցախ, իսկ հայրը` Վարդան Պետրոսյանը,  միացել է «Ողջ մնալու արվեստ»-ի թիմին – Showbiz.amՓետրվարին Վարդան Պետրոսյանն իր համար անսովոր ձեւաչափով ներկայացրեց իր մտորումները մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին: Նա հանդես եկավ ռեփ կատարմամբ՝ նվիրված մեր հերոս զինվորներին:
Վարդան Պետրոսյանին հետեւեց նաեւ որդին՝ Հայկ Պետրոսյանը, ով եւս նոր ստեղծագործություն ներկայացրեց: «Անցած օրերը» գրվել է բանակում: Երկու ստեղծագործություններն էլ հավանության արժանացան լսարանի կողմից եւ լայն տարածում ստացան:

(Visited 1 times, 1 visits today)