Համաճարակն ու արտակարգ դրությունը թքած ունենալու նուրբ արվեստը.ՄՌՈՒ-ում հերթեր հասնում են մի քանի կմ-ի

Տրանսպորտային միջոցների զննության կայանում հերթեր են կուտակվել․ սպասարկումն այսօրվանից կատարվում է։ Ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն ասաց, որ հերթերը սպասելի էին։

«Մարդիկ դեռևս ուրբաթ օրվանից հերթեր են պահել, որպեսզի այսօր սպասարկվեն։ Շաբաթ օրն արդեն 2 շարքով մեքենաների հերթը ձգվում էր մինչև 250 մետր ու դեռ երկարում էր։ Ոչ ոք չի ուզում մի քանի օր սպասել և այս վիճակը սպասելի էր։ Ամեն մեքենայի համար 3-4 մարդ է գնում, այն դեպքում, երբ բուն գործընթացի համար սեփականատիրոջ ներկայությունն է պարտադիր։ Սա հավելյալ կուտակումներ է առաջացնում։ Վերջին 2 ամսվա ընթացքում հաշվառման նվազ գործողություններ են իրականացվել, հիմնական գործողություններն այսուհետ են կատարվելու և կուտակումներից խուսափելու համար մարդիկ մի քանի օր պետք է սպասեին, հետո նոր գնային։ Կարծում եմ՝ դրանից ոչինչ չի լինի»,- ասաց Ղահրամանյանը։ Ճանապարհային երթևեկության ...Նրա խոսքով՝ մեքենաների հավելյալ կուտակումներ առաջանում են նաև այն պատճառով, որ մարդիկ տեղում են գործարք իրականացնում և մեքենաների ներկայությունը պարտադիր չէ։

(Visited 29 times, 1 visits today)