Ծննդատնից դուրս գրվելու ժամանակ ինձ դիմավորում էին միայն ընկերուհիս ու մայրիկս… ամուսինս անգամ չցանկացավ տեսնել երեխային

      Իմ ու Արսենի հարաբերությունները շատ արագ զարգացան: Ես նոր էի տեղափոխվել Երևան ու չէի պատրաստվում որևէ մեկի հետ սիրային հարաբերություններ սկսել: Այն պահին ինձ պետք էր միայն աշխատանք և ապրելու տեղ:

Ես ինքս գյուղից եմ, հայրիկ չունեմ, մայրս ինձ միայնակ է մեծացրել, ու ես իմ առաջ նպատակ էի դրել աշխատել, գումար հավաքել, որ ես ու մայրիկս ոչ մի բանի կարիք չունենանք: Առանց այն էլ, նա արդեն ծեր է ու դժվարանում է աշխատել:

Սկզբում գործ գտա մթերային խանութում, և տնօրենը մի կին էր, ով իմանալով իմ պատմությունը, առաջարկեց իր տանը սենյակ վարձել: Ասաց, որ միշտ ուսանողուհիներ են ապրում, սակայն այդ պահին ազատ է, այնպես որ ես կարող եմ այնտեղ տեղավորվել: 

Ակնհայտ էր, որ նա շատ է սիրում մորը, և նրանց միջև կա առանձնահատուկ կապվածություն: Արսենը ցանկացած հարցում լսում էր մորը, փորձում գոհացնել, օգնել, նույնիսկ եթե վերջինս չէր խնդրում անել դա:

Տատիկիս խոսքերն էի հիշում ակամա: Նա սիրում էր կրկնել՝ ինչպես տղամարդը վերաբերվում է մորը, այդպես էլ կնոջ հետ կվարվի: Անկեղծ ասած, նման հեռանկարներն ինձ ուրախացնում էին: Դրա համար էլ երբ Արսենը սկսեց իմ հանդեպ ուշադրության նշաններ ցուցաբերել, ես դեմ չեղա:

Ծանոթությունից 6 ամիս անց ամուսնացանք, իսկ 3 ամսից իմացա, որ հղի եմ: Այն պահին ինձ թվում էր, որ աշխարհի ամենաերջանիկ կինն եմ: Սակայն շատ շուտով հեքիաթային կյանքիս պատրանքները սկսեցին քանդվել…

Ես շարունակում էի աշխատել սկեսուրիս խանութում՝ չնայած նրան, որ ինձ սարսափելի վատ ու թույլ էի զգում: Խնդրում էի ինձ փոխարինող գտնել, բայց նա ասում էր, որ ոչ մեկ չի պատրաստվում ձրիակերի պահել:

Եկել ես գյուղից, լավ տեղավորվել, հիմա էլ մեր հաշվին ուզու՞մ ես անհոգ ապրել: Մյուսներից ինչո՞վ ես ավել: Խելոք կաշխատես:
Ու ես աշխատում էի… անգամ ծննդաբերության օրը զանգեցի ամուսնուս, ասացի, որ պիտի հիվանդանոց գնամ, խնդրեցի գալ, իսկ նա պատասխանեց, որ գործուղման է, չխանգարեմ իրեն: Մի կերպ հավաքեցի սկեսուրիս համարը, իսկ նա ուղղակի անջատեց…

Ցերեկը ժամը 1-ին փակեցի խանութը ու միայնակ գնացի ծննդատուն: Երեկոյան զանգել էր սկեսուրս, ու փոխանակ հարցներ, թե ինձ ինչպես եմ զգում ինձ ու ինչ նորություններ կան, վիրավորեց՝ ինձ ծույլ, անպատասխանատու ու անտաղանդ անվանելով:

Հաջորդ օրը ծնվեց աղջիկս: Երբ զանգեցի ամուսնուս, հյատնեցի ուրախալի լուրը, նա պատասխանեց.

Հա, շատ լավ է: Մայրիկը մինչև հիմա բարկացած է քեզ վրա:

Ծննդատնից ինձ դիմավորեցին մայրիկս ու ընկերուհիս: Նորից վերադարձա գյուղ:

Արդեն անցել է 4 ամիս, բայց ես մինչև հիմա երբեմն երազումս տեսնում եմ ամբողջ մղձավանջը, ինձ թվում է, որ այդ ամենը ինձ հետ չի կատարվել: Բայց ամենից շատ մտածում եմ այն մասին, թե ինչպես ապրենք… Մայրիկիս հույսով չեմ կարող թողնել երեխայիս ու դուրս գալ աշխատանքի, ոչ էլ կարող ենք ապրել նրա թոշակով…

(Visited 44 times, 1 visits today)