Խնդիրը լավ գաղափարներ ունենալն է, հակառակ պարագայում իշխանությանը դեմ առ դեմ քննադատելը կա ու կա

Իմ կարծիքով ցանկացած քաղաքական ուժ ամիսը գոնե մեկ արժեքավոր տեսակետ կունենա, որը կուզենա փոխանցել գործող իշխանությանը՝ անկախ վերջինի հանդեպ ունեցած իր վերաբերմունքի։ Հիմա այդ հնարավորությունը, ի տարբերություն նախկինների, տրվել է։ Սրա ինչն է աննպատակահարմար կամ վատ ես չեմ հասկանում. ոչ հարկատուի փողից է ծախսվում, ոչ էլ ժամանակներս է անտեղի վատնվում…

Խելոք ու ճիշտ տեսակետից որևէ իշխանություն չի հրաժարվի, իսկ հնարավորության պարագայում՝ անկասկած իրականություն կդարձնի։ Հետևաբար, խնդիրը լավ գաղափարներ ունենալն է, առողջ միտք գեներացնելը, հակառակ պարագայում իշխանությանը դեմ առ դեմ քննադատելը կա ու կա։ Մենք ողջունում ենք նման ձևաչափով պլանային հանդիպումները և առաջարկներ ունենք բոլոր ոլորտների վերաբերյալ` ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի և մեր պետականության։

(Visited 19 times, 1 visits today)