Լավ լուր.Գազի սակագինը բնակիչ-բաժանորդների համար չի թանկանալու


Գազի սակագինը բնակիչ բաժանորդների համար չի թանկանալու, սոցիալապես անապահովների համար գործող սակագները եւս պահպանվելու են։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։

«Գազպրոմ»-ը մեկ գին է ներկայացրել բալորի համար, բայց խմբերի դասակարգումը հանձնաժողովն է իրականացնում։ Մենք դասակարգել ենք, որ բնակիչ բաժանորդների համար գործող սակագինը կպահպանվի 1000 խ/մ-ի դիմաց՝ 139 հազար դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար կպահպանվի 1000 խ/մ-ի դիմաց՝ 100 հազար դրամ»,- ասաց Ազիզյանը։

Նրա խոսքով՝ ըստ ներկայացված հաշվարկների գազի գնի որոշակի բարձրացում կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար․ «Ջերմոցային տնտեսությունների, պահածոների, խմիչքնորի եւ կաթնամթերքի արտդրությամբ զբաղվողների համար գազի գինը հիմնավորված կլինի 212 դոլարից բարձրացնել 224 դոլարէ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմ»-ն առաջարկում էր թանկացնել մինչեւ 283 դոլար»։Ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար․ «Ամսական մինչեւ 10 հազար խ/մ-ի համար, սակագինը եւս պետք է նույնը մնա՝  1000 խ/մ-ի դիմաց՝ 139 հազար դրամ։ 10 հազար խ/մ-ը գերազանցող սպառողների համար գին է առաջարկվում սահմանել 255․92 դոլար

(Visited 13 times, 1 visits today)