Իր զգեստափոխված թիկնազորը ինչ գործողություն է կատարել 2008թ-ի մարտի մեկին. այսօր պետք է պատասխանի Հայ Ժողովրդի «փրկիչ» Գագիկ Ծառուկյանը

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ժողովրդի ո՞ր հատվածին էր փրկում Ծառուկյանը 2008-ի մարտի 1-ին:

2008թ. մարտի 1-ի դեպքերից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պաշտպանության նախարարությունից ստացել է զինվորական համազգեստները:
ԲՀԿ ղեկավարին հատկացված մեծաքանակ համազգեստը ոստիկանությունից Առինջի հայտնի բլրակի վրա գտնվող նրա առանձնատուն է հասցվել 08OO100 պետհամարանիշներով 330 մակնիշի 2000թ. արտադրության կանաչ Lexus մեքենայով:
Համազգեստները ստացել է Հովիկ Հակոբյանը՝ Աբովյան քաղաքում Գ. Ծառուկյանի անվան մարզադպրոցի տնօրենը (այժմ՝ ԲՀԿ-ի ղեկավարի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի անձնական վարորդի և նրա թիկնազորի անդամներից մեկի՝ Արմեն Հակոբյանի եղբայրը):
Հիշեցնեմ, որ 2008թ-ի մարտի 1-ին առաջինը ժողովրդի վրա հարձակվեցին օլիգարխների, ՊՆ համազգեստներով զգեստափոխված անվտանգության աշխատակիցները:
ՊՆ-ից համազգեստ ստացած օլիգարխների ցուցակը՝ ստորև:
Ի դեպ հեղափոխությունից երկու տարի անց դեռևս ոչ մի օլիգարխ բացատրություն չի տվել, թե ի՞նչ նպատակով է ՊՆ-ից համազգեստ ստացել, ում է տրամադրել, և իր զգեստափոխված թիկնազորը ինչ գործողություն է կատարել 2008թ-ի մարտի մեկին:
Կարծում եմ՝ սա այն ամենակարևոր հարցն է, որին այսօր պետք է պատասխանի Հայ Ժողովրդի «փրկիչ» Գագիկ Ծառուկյանը»:

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ Ո՞Ր ՀԱՏՎԱԾԻՆ ԷՐ ՓՐԿՈՒՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ 2008-Ի ՄԱՐՏԻ ՄԵԿԻՆ2008թ. մարտի 1-ի դեպքերից առաջ «Բարգավաճ Հայաստան»…

Опубликовано Artak Galstyan / Արտակ Գալստյան Воскресенье, 14 июня 2020 г.

(Visited 32 times, 1 visits today)