Թե ինչու երկիր չենք դառնում․․․ մեր սուուուրբ բանկային համակարգի մասին

Թե ինչու երկիր չենք դառնում․․․
Ուրեմն մոտ երկու ամիս առաջ գործնական նպատակներով, փող էր պետք (40.000$)․․․ Փորձի համար դիմեցի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ բանկերից մեկին /իրոք նույն բանը Երևանում էլ կարելի էր կազմակերպել/․․․ Ինքս ինձ համոզեցի,որ տնտեսական բարդ իրավիճակում նախապատվությունը պետք է տալ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ ու մի լումմա ունենալ․․․ Ուրեմն սենց։

Նախ միանգամից ասեցին ռադ եղի տղա ջան։ ՉՆԱՅԱԾ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ԷԻ ՈՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՄ ու առնվազն վեց տարի կայուն ընկերության հետ եմ աշխատում + սեփական բիզնեսս ունեմ գրանցված երկու նահանգներում ։ Ճմռթած դեմքով ասեցին երաշխավորա պետք ում աշխատավարձը գերազանցում է ՄԵԿ ՄԻԼԼՈՆ ԴՐԱՄԸ․․․․․ ՄԵԿ ՄԻԼԼԻՈՆ ԿԱՌԼ․․․ /Կարողա ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԻՄԵ՞Մ/․․․․ Եթե գտնեմ պիտի գույք գրավ դնեմ,որն առնվազն եկու անգամ ավելի թանկ կլինի քան պահանջվող գումարը,այսինքն 80.000$… Ֆինանսավորումից անկախ՝ Միլլիոն երեք հարյուր հազար պիտի վճարեմ,որ Կադաստրից որոշ ՓԵՓՌՈՒՇԻԿՆԵՐ գան ու գրավադրվող գույքը գնահատեն․․․․Տոկոսադրույքը աստղաբաշխական․․․ Հինգ տարվա մեջ տոկոսով մուծվում եմ 14.000 այսինքն 40 տալիս են 54 վերցնում ՈՒ ՈՐ ԱՄԵՆԱԿԱՐևՈՐՆ Է առաջին ութ ամիսները ամենաբարձր տոկոսադրույքն ունեն և 8 ամսից շուտ իրավունք չունես մարել վարկը․․ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՀԱՍԿԱՑԱք թե ինչու․․․ՈՐ ողջ ՏՈԿՈՍՆԵՐԸ ստանան․․ՈՐ ՇՈՒՏ ՓԱԿԵՍ չեն հասցնի թալանել։ ․․․ Հիմա սենց մի բան․․․ Ես՝ նվաստս երեկ դիմեցի Իսլամիք Բանք օֆ Դուբային,,,, ԻՍԼԱՄԻՔ ԿԱՌԼԼԼԼԼԼԼԼ․․․․Դեռ Բիզզնես սենյակ չէի մտել առաջարկեցին անմահական սուրճ,որի բույրն անմահացնում էր,,,, Նույն աշխատանքնային պայմանագրերը քննարկեցինք փախլավաների հյուրասիրությամբ․․․․ 5 րոպեյում ստուգեցին թղթերիս հավաստիությունը, ԱՆՁԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ /բաքրաունդ չեք/առանց որևէ գրավի ու երաշխավորության հաստատեցին 40.000-ը, երեք անգամ պակաս տոկոսադրույքով,և քանի որ հարկատու եմ դառնում Արաբական Էմիրություններում, առտոնյալ պայմաններ տվեցին ու երեք ամիս ազատեցին վճարումներից։ Ավելին՝ վեց ամսում գումարը մարելու դեքում ոչ մի կոպեկ ՉԵՆ ԳԱՆՁՈՒՄ /գանձյուկները/ 40 տվել են 40 ստանում են։ ԿԱՌԼԼԼԼԼԼԼԼԼԼ ես ոնց բացատրեմ մեր ժողովրդին սա․․․ ՈՆՑ ԳՈՌԱՄ․․․ ԱՐԱ ԻՆՉԻ ԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆՈՒՄ ԱՅ ՎԱՆԵՑԻՆԵՐ։ Ինչի եք զրկում սեփական երկրի հետ աշխատելու ցանկությունից․․․․ ԻՆՉԻ ՊԻՏԻ ԱՐԱԲՆԵՐԸ ինձ սենց պայմաններ տան իսկ <հայերը>․․․ ԽԱՎԱՐԱՄԻՏ ԲԱՐԲԱՌՈՍՆԵՐ։

Հ․Գ․
ՏՎԵՔ ԻՆՁ ՆՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ։ ՎԱՂԸ կթռնեմ ԵՐևԱՆ։

(Visited 33 times, 1 visits today)